Միքայել Մելքումյանն առաջարկում է բարձրացնել ավանդների ապահովագրման շեմը՝ հասցնելով 15 մլն դրամի

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է ավանդների ապահովագրման շեմը բարձրացնել: Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում Մելքումյանը նշեց, որ այսօր այդ շեմը դրամային ավանդների դեպքում 10 մլն դրամ է, արտարժութայինի դեպքում՝ 5 մլն դրամ:

Մելքումյանը տեղեկացրեց, որ ավանդների ծավալի մեջ ապահովագրվածի բաժինը կազմում է 38,5 տոկոս, սակայն ավանդների թվի մեջ այն 90 տոկոսի է հասնում: Այսինքն չապահովագրված ավանդների 60 տոկոսը բաժին են հասնում խորոր ավանդատուներին, որոնք թվով ավելի քիչ են:

Այդուհանդերձ, Մելքումյանը կարծում է, որ այդ շեմը կարելի է 10 մլն դրամից հասցնել 15 մլն-ի:

(Visited 86 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր