Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից խոսել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ (ձայնագրություն)

Ձեզ ենք ներկայացնում խոսակցության թարգմանված սղագրությունը:

— Բարև ձեզ։

— Բարի կեսօր, ես Բորիս Ջոնսոնն եմ։

— Օ, բարև ձեզ, պարոն արտգործնախարար։

— Պարոն վարչապետ, թույլ տվեք ձեզ հղել իմ անկեղծ շնորհավորանքները ձեր ահռելի հաջողության կապակցությամբ: Եվ դուք հաստապես կարող եք հույս դնել Մեծ Բրիտանիայի վրա: Ես համակրում եմ ձեր տեսլականը և այն, ինչին դուք ձգտում եք հասնել: Ակնհայտորեն մենք հույս ունեինք Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ հաստատել, քան այժմ ունենք: Վախենամ՝ Ռուսաստանն ունակ չի լինում դիմակայելու այս կամ այն տեսակի չարորակ գործողություն անելուն:

— Ինչպես գիտեք, ես հանդիպում եմ ունենալու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում: Ես պետք է պատրաստ լինեմ: Ես հույս ունեմ՝ նա չի թունավորի ինձ նովիչոկով:

— Դե, պարոն վարչապետ, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ նոր Սառը պատերազմ չսկսվի: Ես դա չեմ ցանկանում: Մեծ Բրիատանիայում ոչ ոք չի ցանկանում դա: Եթե ես կաորղ եմ մի հաղորդագրություն փոխանցել Պուտինին, ապա այն հետևյալն է. մենք չենք ցանկանում սառը պատերազմ, բայց մենք ցանկանում ենք Ռուսաստանի վարքագծում բարելավում տեսնել:

— Համաձայն եմ, և ինչպես գիտեք, ես նրա հետ միայն հեռախոսով եմ խոսում: Հավանաբար դուք նրան ավելի լավ եք ճանաչում: Ի՞նչ պետք է ես սպասեմ նրանից: Ինչպե՞ս ես պետք է ինձ պահեմ, կարո՞ղ եք խորհուրդ տալ:

— Կարծում եմ՝ միակ բանը, որին ռուսներն արձագանքում են, վճռականությունն է և ամրակուռ լինելը:

— Դուք վստա՞հ եք, որ Պուտինն է հրամայել թունավորել Սկրիպալին:

— Կարելի է ասել՝ այո:

— Դուք վստահ եք։ Լավ։ Ես կարծում եմ՝ ոչ:

— Ես ձեզ կարող եմ ասել, որ մենք բավականին, կարելի է ասել՝ մոտ 100%-ով վստահ ենք: Մենք ավելին կանենք դա ապացուցելու համար, բայց կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ռուսներն իմանան, որ իհարկե, Մեծ Բրիտանիան լիովին վճռական է նրանց հաստատակամորեն դիմադրելու հարցում: Եվ մենք կշարունակենք ուժեղացնել մեր ճնշումը, որոշ օլիգարխների վրա, որոնք շրջապատում են Պուտինին: Դու քար նետես Քենգսինգթոնում, հաստատ մի օլիգարխի կկպչես: Նրանցից ոմանք շատ մոտ են Պուտինին, ոմանք՝ ոչ:

(Visited 125 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր