Նոր փորձանք հայերի համար Ռուսաստանից

loading...
Загрузка...

1483255390_1

ՄԻԱՎ-ի համաշխարհային օրվա կապակցությամբ, Հայաստանի մասով մտահոգիչ տվյալներ են հնչել: Մասնավորապես, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, Հայաստանն աշխարհում այն 7 երկրների շարքում է, որտեղ ՄԻԱՎ վարակը ոչ թե նվազում է, այլ տարեցտարի աճում։ 100 000 բնակչին ընկնող ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է, որին հաջորդում են Լոռու եւ Գեղարքունիքի մարզերը: Հայ մասնագետները սա բացատրում են արտագնա աշխատանքի մեծ ծավալներով եւ ցածր իրազեկվածությամբ: Իսկ արտագնա աշխատանքի հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: Ի դեպ, այդ երեք մարզերը Հայաստանում «առաջատարն» են հենց արտագնա աշխատանքի ցուցանիշով: Իսկ ի՞նչ իրավիճակ է Ռուսաստանում: Այս տարվա նոյեմբերի սկզբին Եկատերինբուրգում հայտարարվեց ՄԻԱՎ-ի համաճարակ: ՌԴ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եւ կանխարգելման դաշնային կենտրոնի տնօրեն Վադիմ Պոկրովսկին հայտարարել է, որ վարակը մեծ թափով տարածվում է Ռուսաստանում, բայց միայն Եկատերինբուրգն է համարձակվել խոստովանել այդ մասին: Ըստ ՌԴ Առողջապահության նախարարության տվյալների՝ քաղաքացիների 1 տոկոսը վարակված է ՄԻԱՎ-ով: Իսկ 30-40 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը 2.5 տոկոս է: Օրական գրանցվում է առնվազն 270 նոր վարակման դեպք: Երկրում ամեն օր ՁԻԱՀ-ից մահանում է 50-60 մարդ: Սրանք միայն պաշտոնապես հայտնի դեպքերն են: Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների հետ պետք է հատուկ աշխատանք կատարվի: Այլապես, տնտեսության, անվտանգության եւ այլ ոլորտների սպառնալիքներին կավելանա նաեւ այդ սարսափելի համաճարակը, նկատի առնելով հարյուր-հազարավոր միգրանտների հոսքերը: Նյութի աղբյուրը` Yelaket.am


Ինչպես մաքրել այրված արդուկը  

Загрузка...