Ռուսաստանը նոր պատերազմ է պատրաստում Հայաստանի դեմ

Загрузка...

Ռուսաստանի հակա-ՆԱՏՕ-ական քաղաքականությունը եւ Հայաստանը Ռուսաստանը պատերազմ է պատրաստում Հայաստանի դեմ Ադրբեջանի մասնակցությամբ: Դա ներկայում արդեն միանշանակ է դարձել: Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասը եւ մտածում է, թե ինչ քայլեր ձեռնարկի ռազմական գործողությունները սկսելու համար: Ապրիլյան պատերազմը փորձ էր ոչ միայն մասնակիցների, այլեւ Ռուսաստանի համար, որը հասկացավ, որ չնայած իր դավաճանական դերին, Հայաստանի իշխանությունը մնում է Ռուսաստանի ուղեծրում:

Հայաստանում նույնիսկ «իսկական հայրենասերները», ովքեր «սիրում» են իրենց հայրենիքը, շարունակում են պատրանքներ ունենալ Ռուսաստանի հանդեպ: Հայ քաղաքագետներն ու փորձագետները շարունակում են փառաբանել ռուսական ծախու քաղաքականությունը, թեեւ Զինված ուժերում ատում են Ռուսաստանը: Ապրիլյան պատերազմից հետո ռուսները փորձում են ճշգրտումներ մտցնել Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի մեջ, բայց այդ ամենն ավարտվում է ոչ թե պարզապես անվստահությամբ, այլեւ ռուսների հանդեպ ատելությամբ:

Հայաստանի տարածքում Իսկանդեր հրթիռների «փոխանցումը» նկատելի թուլացրել է Հայաստանը եւ ուժեղացրել Ռուսաստանին: Իհարկե, նպատակը ոչ Հայաստանն է, ոչ էլ Ադրբեջանը, այլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժեղացումը թույլ չտալը: Ռուսաստանը մշակել է պատերազմի պլանը, ինչը ենթադրում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ին մանեւրներից զրկելը: Նպատակներից մեկը ՆԱՏՕ-ից Հայաստանին հեռացնելն է, քանի որ Վրաստանն ի վիճակի չէ Դաշինքի ծրագրերը միանձնյա իրականություն դարձնել տարածաշրջանում:

Պետք է նկատի առնել, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարները քաղաքական բավարար փորձ չունեցող մարդիկ են, որոնք ենթակա են լոբբիստական ուժեղ ազդեցության: Չնայած նրան, որ իշխանությունը կենտրոնացած է նախագահի վարչակազմի շրջանակում, դա միայն պաշտոնական իշխանությունն է, բայց օֆիցիոզից բացի Ռուսաստանում ուժեղ է կոմերցիոն ընկերությունների իշխանությունը, որոնք մեծ ազդեցություն ունեն ներքին ու արտաքին քաղաքականության, պաշտպանության ու անվտանգության խնդիրների վրա:

Ղարաբաղյան «կարգավորման» «ռուսական նախագիծը», որը կողմերին առաջարկվեց 2008 թ. աշնանը, իրենից ներկայացնում էր մի պետության քաղաքականության դասական օրինակ, որն այդպես էլ չի մշակել իր քաղաքականությունը տարածաշրջանների հանդեպ եւ ընդունակ չէ լուծել շատ խնդիրներ: Սակայն ռուսական քաղաքական ղեկավարության բնույթը, արտաքին քաղաքականության մշակման պայմաններն ու հանգամանքները թեեւ կարեւոր նշանակություն ունեն, այնուամենայնիվ երկրորդական են քաղաքական կուրսերի հարցում:

Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է վերանայել արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ելնելով համաշխարհային նոր միտումներից: Երեւում է Մոսկվայում քաղաքական շատ գործիչների թվում է, որ աշխարհում ու տարածաշրջաններում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ նոր հարաբերություններ կառուցելու այն պետությունների հետ, որոնք նախկինում չէին համարվում Ռուսաստանի գործընկերներ ու դաշնակիցներ, նախեւառաջ, իհարկե, Թուրքիայի: Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են նորովի կառուցվել միայն փոխադարձ զիջումների ռեժիմում, եւ այդ հեռանկարում ակնհայտ է դառնում Հայաստանի շահերը, ընդ որում՝ ազգային արմատական շահերը հանձնելու գայթակղությունը:

Արդեն ներկայում պարզ է դառնում, որ Թուրքիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատումն այնքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ փոխադարձ շահագրգռության պայմաններում: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է բազմաբարդ եւ կախված է բազմաթիվ հանգամանքներից, տարբեր գործընկերների խաչվող շահերից: 2008 թ. Մոսկվայում Ղարաբաղյան խնդրով կնքված բանաձեւը Հայաստանի շահերն անտեսելու ցանկացած փորձի տապալման օրինակ էր, սակայն առայժմ հասկանալի չէ, որքանով է Ռուսաստանը պարզել սեփական հայացքների արատավորությունը, թե՞ ձեռնարկելու է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները բավարարելու հերթական փորձերը:

Հայաստանի շահերը հանձնելու այդ փորձերից հետո, Թուրքիան շտապեց ցուցադրել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն, եւ նույնիսկ բանակցություններ սկսվեցին Թուրքիայի սեւծովյան ափին ԱՄՆ-ի նոր բազա ստեղծելու մասին: Բացի դրանից, 2009-ի հուլիսին «գազի հարցերով» Մեդվեդեւի այցը Բաքու նույնպես տապալվեց: Սակայն սրանք միայն առանձին դրվագներ են, իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները չեն ստացել այն ռազմավարական հատկանիշները, ինչի հույսն ունեին Մոսկվայում: Այս իրադարձությունները դարձան Ռուսաստանի հետ Հայաստանի նոր հարաբերությունների կառուցման մեկնակետ, որոնք արդեն դժվար է անվանել դաշնակցային եւ առավել եւս՝ ռազմավարական:

Այդ պատճառով հասկանալի է Մոսկվայի անհանգստությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ու նախապատվությունների կապակցությամբ: Դա չի կարող չարտահայտվել երկրի ներքին իրավիճակի վրա, եւ ամենայն հավանականությամբ Ռուսաստանի այդ վերաբերմունքը կհանգեցնի Հայաստանում քաղաքական ուժերի վերադասավորությանը: 2013-ին Պուտինի այցը Բաքու դարձավ Հարավային Կովկասում Ռուսաստան-Հայաստան եւ Ռուսաստան-Ադրբեջան պարիտետի քաղաքականություն հաստատելու փորձերի շարունակությունը:

Այդ այցը, ինչպես նախորդ այցերը, գործնականում տապալվեց, եւ բացի գազի մատակարարման որոշ համաձայնություններից՝ որեւէ էական բան ձեռք չբերվեց: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակեց ժամանակակից սպառազինության մատակարարումն Ադրբեջանին, դա բացատրելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռությունը պահելու մոտիվացիայով, իսկ իրականում հետապնդելով կասկածելի կոմերցիոն նպատակներ: Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը փորձում է համատեղել կոմերցիոն ու քաղաքական նպատակները, ինչը երեւում է անհնար է այդ պայմաններում:

Եթե Հարավային Կովկասում, Սեւ ծովում եւ Կենտրոնական Ասիայում սեփական ռազմական ներկայությունը մեծացնելու ԱՄՆ-ի ներկայիս ծրագրերն իրականացվեն, այսինքն՝ այս տարածաշրջանում առաջանա «երրորդ ուժ», արտաքին քաղաքականությունը փոխելու Հայաստանի ու հայ հանրության փորձերն ավելի համառ կդառնան: Առայժմ Հայաստանն անհաջող փորձում է վարել այսպես կոչված բազմավեկտոր քաղաքականություն, որն այդպես է ընկալվում միայն դիվանագիտական համատեքստում, բայց ոչ իրական քաղաքականության պլանում: Այն, որ ԱՄՆ-ն իբր աշխարհքաղաքական կողմնորոշման հարցում եւ հատկապես Ղարաբաղի խնդրում ուժեղ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ոչ այլ ինչ է, քան հայկական իշխանության հորինվածքը: ԱՄՆ-ն իրականում ոչ մի նշանակալի ճնշում չի գործադրում:

Նմանապես չկա ճնշում նաեւ ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրման հարցում: ԱՄՆ-ն առայժմ որոշում չի ընդունել եւ շարունակում է գնահատել աշխարհա-ռազմավարական հեռանկարը: ԱՄՆ-ն միշտ գերադասել է անմիջական գործ ունենալ առանձին պետությունների հետ, քան ՆԱՏՕ-ի շրջանակներում հարաբերությունների միջոցով: ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես ռեզերվ պետություն, որը լիարժեք օգտագործվելու է Հարավային Կովկասում ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո: Եթե ընդունված է ասել, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի հանդեպ չունի լիովին մշակված ծրագիր, նույնն ավելի մեծ չափով վերաբերվում է ԱՄՆ-ին, որի շահերն այս տարածաշրջանում բավական սահմանափակ են: Սակայն ժամանակները փոխվում են, ու Հարավային Կովկասի նշանակությունը զգալիորեն փոխվել է:

2016 թվականը հայտնություն էր Հայաստանի համար, բայց Հայաստանը ոչ մի կերպ չազդեց իր «գործընկերների» վրա: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն ավելի կախյալ դարձավ Ռուսաստանից: Վերջին 8 տարիներին Ռուսաստանը ծրագրում էր պատերազմի դեպքում ցանկացած սցենարի ելքը եւ հասկացել է, որ Հարավային Կովկասում պատերազմը ամեն դեպքում իր համար անվտանգ է լինելու: Սակայն անհրաժեշտ եղան մի շարք հնարքներ, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանը խուսափի պատասխանատվությունից: Անհրաժեշտ է չեզոքացնել ՀԱՊԿ-ի հանդեպ Հայաստանի հարաբերությունը, նրան լիովին անհաղորդ դարձնել ՀԱՊԿ-ի խնդիրներին:

Ռուսաստանի առջեւ հիանալի հեռանկար է բացվել իր ու իր գործընկերների հնարավոր խնդիրներից Հայաստանը հեռացնելու առումով: Հենց այս իրավիճակում էլ ռուսները պատրաստ են ծրագրել Հայաստանի դեմ պատերազմը: Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ռուսները պնդեցին Հայաստանի ռազմական հրամանատարության, նախեւառաջ պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի հեռացումը: Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց «ֆելդմարշալի կոչումով ականավոր հայ զորավարը», ով գաղտնի պարգեւատրվել է սովետական միության հերոսի կոչումով: Հենց նման «զորավարը» Հայաստանը կտանի «պատվավոր կապիտուլյացիայի», հերթական պատերազմից հետո: Գրում է՝ lragir.am-ը Նյութի աղբյուրը` Yelaket.am


Загрузка...

ՓԱԿԵԼ