«Դրուժբա» հյուրանոցում հայտնաբերվել է Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասի շտաբի պետի տեղակալի դին

loading...

Երեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա. տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները նշված հյուրանոցի 10-րդ համարում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ Ռուբինյանց նրբանցքի 5-րդ հասցեում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Վիկտոր Եմելյանովի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասում՝ որպես շտաբի պետի տեղակալ։ Կոչումով մայոր էր։ Նյութի աղբյուրը` YN.am

Загрузка...

Նման նյութեր  

loading...
Загрузка...
--> -->