Արայիկ Հարությունյանի երկար սպասված հայտարարությունը. ՎԵՐՋԱՊԵՍ

ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջնային խնդիրներից է օտարագիր, մասնավորապես՝ լատինատառ հայերենի դեմ պայքարը:

Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա պնդմամբ` ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունն այս տարիների ընթացքում համատարած ոտնահարել է հայերենը:

«Լեզվի տեսչությունը անարդյունավետ է աշխատել և մատնված է եղել: Անգործության ու ոչինչ չանելու համար կառույցը պետական բյուջեից ստացել է տարեկան մոտ 70 մլն դրամ ֆինանսավորում:

Սկսած սոցցանցերում ոչ հայատառ գրելուց մինչև օտարալեզու գովազդներ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների լեզու՝ ամեն ինչ ոտնահարվել է»,- ընդգծեց նախարարը:

Հարությունյանի խոսքով` պետք է համատեղ ուժերով հասնել այն բանին, որ հայ մարդն անգամ համացանցում գրի գրագետ և հայատառ:


masing
աղբյուր Արայիկ Հարությունյանի երկար սպասված հայտարարությունը. ՎԵՐՋԱՊԵՍ

(Visited 6 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր