Հունվարի 3-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորաշեն թաղամասից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթակվել. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota camry» մակնիշի 34 AN 290 պ/հ (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Մ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Ռ. Ա.-ին եւ 1990 թ. ծնված Մ. Գ.-ին:

Մ. Գ.-ը տեղում մահացել է, իսկ Ռ. Ա.-ը՝ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայի ղեկին եղել է Երեւան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը, որն աշխատում է Երեւանի քաղաքապետարանի Աջափնյակ վարչական շրջանի առեւտրի բաժնում՝ որպես պետի տեղակալ:

Загрузка...

Վրաերթի հետեւանքով մահացել է Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանը, վիրավորվել նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանը։