Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կձերբակալվի՞

Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ այն պաշտոնյաները, որոնք կոռուպցիոն սխեմաների մեջ են եղել, պետք է պատժվեն, ասել է.

«Նախկինում պայմանավորվածությունները ձեռք են բերվել Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև: Այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել:

Ես ՊԵԿ որևէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, որովհետև համակարգն է համաձայնության եկել: Եթե որոշ առաջարկություններ են արվել, երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որևէ իրավունք չունենք ՊԵԿ-ի որևէ պաշտոնյայի մեղադրել»:

Դավիթ Անանյանը նաեւ հայտարարել է, որ առանց ՊԵԿ բարձրաստիճան ղեկավարության հնարավոր չէր գործել նման պարագայում։

Ստացվում է Դավիթ Անանյանը ուղղակիորեն հաղորդում է տսլիս հանցագործության մասին։ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը փաստացի կոռուպցիոն գործարքների մեջ է եղել, հիմա էլ «թռած» է։

Irakanum.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ի բացահայտումներից հետո Վարդան Հարությունյանը Հայաստանից հեռացել է, եւ ներկայումս Իսպանիայում է։

Լրագրողների մեկ այլ հարցին՝ արդյոք այդ սխեմաների հովանավորը Սերժ Սարգսյանն է, ՊԵԿ նախագահը պատասխանել է, որ համաձայնեցվել է վարչապետի մակարդակով: Ու՞մ է մեղադրում Դավիթ Անանյանը:

Սերժ Սարգսյանը վարչապետ է դարձել ապրիլի 17-ին եւ ընդամենը մեկ շաբաթ է պաշտոնավարել: Գործարքը հազիվ թե այդ ժամանակ կայացած լիներ:

Պետք է ենթադրել, որ Դավիթ Անանյանն անօրինական գործարքի հովանավորության մեջ մեղադրում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:

Սա առավել քան տրամաբանական է, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հարությունյան Վարդանը Կարապետյանի թիմակիցն է։

Կձերբակալվի արդյո՞ք Կարեն Կարապետյանը, այս պահին դժվար է ասել, սակայն դատելով իրավապահ մարմինների վերջին շրջանի գործողություններից, կարելի է ենթադրել, որ Հայաստանում իրապես անպատժելիներ չկան։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն էլ իր հերթին հայտարարել է, որ նոր բացահայտումներ են լինելու։ Կարեն Կարապետյան քաղաքական կերպարը փաստացի Հայաստանի համար չարիք է եղել, որն արմատախիլ անելու համար այս պահին որեւէ խոչընդոտ չկա։

Անշուշտ Կարեն Կարապետյանը վայելել է Սերժ Սարգսյանի «դաբրոն»։ Սակայն հայտնի է նաև Սարգսյանի ձեռագիրը նմանատիպ իրավիճակներում։ Նա յուրայիններին «գցելու» գործում անփոխարինելի է. գրում է Irakanum.am-ը:


masing
աղբյուր Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կձերբակալվի՞

(Visited 11 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր