«Սպասում եմ՝ երբ կհեռացնեն․․․». Ֆելիքս Ցոլակյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պարոն Ցոլակյան՝ չե՞ք փոշմանել Ձեր արած քայլի համար։

«Ոչ մի դեպքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը «կողմ» քվեարկած ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը։

Թիմը, կադրային նշանակումները, հռչակումները Ձեր սրտո՞վ են։ «Նորմալ է»։ Ձեր կառավարության թի՞մն էր «պրոֆի ու լավիկը», թե՞ սա։

«Համեմատություններ չեմ անի․․․ երիտասարդներ են՝ տեսնենք ինչ են անում, ոնց են անում, նոր կխոսենք»։

Իսկ եթե հանկարծ հիասթափվե՞ք։ «Աստված չտա»։ Դուք Ձեր որոշումը փաստացի կայացրել էիք, ինչո՞ւ մնացիք ՀՀԿ-ում։

«Սպասում եմ՝ երբ կհեռացնեն․․․ Ես անձի դեմ ոչինչ չեմ արել, ֆրակցիայի նիստերին չեմ գնում, դուրս ա գալիս, որ հեռացած եմ, եթե հեռացնելու են, թող հեռացնեն»։

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ նոր տնօրեն Վանեցյանին․ մի տեսակ շատ «շփվող» չէ՞, ի տարբերություն Ձեզ, Գորիկ Հակոբյանի։

«Նորմալ է․․․ ժամանակներ են փոխվել, պետք է սպասել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


masing
աղբյուր «Սպասում եմ՝ երբ կհեռացնեն․․․». Ֆելիքս Ցոլակյան

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր