Հենց հիմա չեմ կարողանում անցնել Վրաստան-Հայաստան սահմանը ապօրինության պատճառով

Հենց հիմա չեմ կարողանում անցնել Վրաստան-Հայաստան սահմանը ապօրինության պատճառով

Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ահազանգելով, որ չի  կարողանում անցնել Վրաստան-Հայաստան սահմանը ապօրինության պատճառով.

!!! ՕԳՆԵՔ !!!
Հենց հիմա չեմ կարողանում անցնել Վրաստան-Հայաստան սահմանը ապօրինության պատճառով:

Վրաստանից երկու մեքենա եմ բերել Հայաստան` տուր անելու համար, բայց սահմանին հարկավոր է գրանցումներ անել, որը չի ստացվի առանց ապահովագրականից երաշխիքի թղթի:

Սահմանին բոլոր ապահովագրականները հրաժարվում են այդ թուղթը տալ ու ուղարկում են 《Նաիրի Ինշուրանս》ներքին կարգով ասելով, որ վերևից հրաման կա հրաժարվել այդ գործընթացից ու ուղարկել Նաիրի Ինշուրանս, որովհետև այդ կազմակերպությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:

Նաիրիում էլ ասում են, որ եթե ԱՊՊԱ-ն իրենց մոտ չանեմ` այդ թուղթը չեն տա: Իսկ ես դա չեմ ուզում, քանի որ ազատ քաղաքացի եմ ու օրենքով ունեմ ընտրության իրավունք:

Ինձ ճանաչողները գիտեն, որ աչք չեմ փակելու այս ապօրինության վրա ու ինչքան ուժ ունեմ կռվելու եմ դրա դեմ:

ԵՍ ՀԵՆՑ ՀԻՄԱ ԼՌՎԵԼ ՈՒ ՄՆԱՑԵԼ ԵՄ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԻՆՁ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍԶԻ ՀԵՆՑ ՆԱԻՐԻՈՎ ԱՆԵՄ ԱՊՊԱ-Ն: ԴԱ ՕՐԵՆՔԻ ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄ Է: ԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿՈՊԵԿ ՓՈՂ ՉՈՒՆԵՄ ՏԱԼՈՒ…

ԳԻՇԵՐԸ ՄՆԱԼՈՒ ԵՄ ԱՅՍՏԵՂ: ՏԱՐԱԾԵՔ, ՕԳՆԵՔ ԱՅՍ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ ՈԻ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՍՆԵԼ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՈՒ ԳՈՐԾԻՆ:
Իմ համարն է (093)26-55-76


masing
աղբյուր Հենց հիմա չեմ կարողանում անցնել Վրաստան-Հայաստան սահմանը ապօրինության պատճառով

(Visited 9 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր