Սունկ. ինչպես ազատվել դրանից տան պայմաններում

Սունկն առաջանում է վարակի զարգացման արդյունքում, որն ի հայտ են բերում մի խումբ միկրոօրգանիզմներ։ Սնկային վարակի ընթացքն անհատական է։ Դրա մասին վկայում են քորը, հետքերի առաջացումը, մաշկի թեփոտումը, որոշ դեպքերում՝ նաև տհաճ հոտը։ Թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ առավել հակված են այս հիվանդության զարգացմանը։ Սունկ հաճախ առաջանում է նաև մարդկանց շրջանում, ովքեր հաճախ են խոնավ և վատ օդափոխվող միջավայրում լինում։

Steptohealth.ru-ն գրում է, որ սնկային հիվանդության առկայությունը հաստատվում է բժշկի կողմից, ով համապատասխան բուժում է նշանակում։ Սնկերի դեմ պայքարում բավական արդյունավետ են նաև բնական միջոցները։

Օրեգանոյի յուղ։ Օրեգանոյի եթերային յուղը հակասնկային հատկություն ունի, ինչի արդյունքում այն դառնում է վարակները բուժելու արդյունավետ միջոց, որոնք առաջանում են սնկերի,  այլ միկրոօրգանիզմների ազդեցությամբ։ Դրա արդյունավետությունն ավելի բարձրացնելու համար հարկավոր է ձիթապտղի յուղ ավելացնել, ինչը կօգնի խոնավեցնել մաշկը։

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ օրեգանոյի եթերային յուղ՝ 15 գրամ
  • 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ՝ 14 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Փոքր տարայի մեջ խառնեք յուղերը։
  • Օրվա ընթացքում երկու անգամ քսեք եղունգների ախտահարված հատվածին։

Կիտրոն և կերակրի սոդա։ Այս երկու բաղադրիչներն էլ հակասնկային ազդեցություն ունեն, ինչի արդյունքում արդյունավետ պայքարում են այդ վարակի դեմ։

Բաղադրիչներ

  • 1 կիտրոնի հյութ
  • 1 ճաշի գդալ կերակրի սոդա՝ 10 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Քամեք կիտրոնի հյութը, ավելացրեք մեկ ճաշի գդալ կերակրի սոդա։ Ստացեք միասեռ զանգված։
  • Քսեք մաշկի վնասված հատվածներին, թողեք 5 րոպե։
  • 5 րոպե անց լվացեք ջրով։
  • Լվանալուց հետո մաշկին խոնավեցնող կրեմ քսեք, ինչը կօգնի խուսափել մաշկի չորությունից։
  • Այս միջոցը հարկավոր է օգտագործել միայն գիշերային ժամերին։ Կիտրոնի հյութը մաշկին քսելուց հետո արևի տակ մնալը կարող է մաշկին հետքերի առաջացման պատճառ դառնալ։

Խնձորի քացախ։ Խնձորի քացախը թթուներ է պարունակում, որոնք թույլ են տալիս վերականգնել մաշկի pH-ը։ Արդյունքում անբարենպաստ միջավայր է ստեղծվում սնկային միկրոօրգանիզմների զարգացման համար։ Որպեսզի առաջարկվող միջոցն առավել արդյունավետ լինի, հարկավոր է մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ ավելացնել։ Այս եթերային յուղը ևս կօգնի պայքարել վարակների դեմ։

Բաղադրիչներ

  • կես բաժակ խնձորի քացախ՝ 125 մլ
  • 5 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ
  • 2 լիտր ջուր։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Ջուրը տաքացրեք, տարայի մեջ ավելացրեք խնձորի քացախն ու թեյի ծառի յուղը։
  • Ոտքերը ջրի մեջ դրեք 10 րոպե։
  • Արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս միջոցն օգտագործել շաբաթվա ընթացքում նվազագույնը 3 անգամ։

Բնական յոգուրտ։ Բնական յոգուրտը կենդանի միկրոօրգանիզմներ է պարունակում, որոնք կարող են պայքարել ցանկացած տիպի վարակների դեմ։

Բաղադրիչներ

  • կես բաժակ բնական յոգուրտ՝ 125 գրամ
  • ¼-րդ կիտրոնի հյութ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Բնական յոգուրտը խառնեք կիտրոնի հյութի հետ, քսեք մաշկի ախտահարված հատվածներին։
  • 30 րոպե անց լվացեք ջրով։

Սխտոր։ Սխտորը հայտնի է սնկերի դեմ պայքարելու իր կարողություններով։ Այն ծծումբի միացություններ է պարունակում, որոնք արգելակում են վարակների զարգացումը և խոչընդոտում սնկային միկրոօրգանիզմների տարածմանը։ Սխտորի օգտագործումն ամրացնում է իմունային համակարգը, խթանում օրգանիզմի մաքրումը տոքսիններից ու շլակներից, որոնք կարող են տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

Բաղադրիչներ

  • 5 պճեղ սխտոր
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ՝ 14 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Լավ մանրացրեք սխտորը, ավելացրեք ձիթապտղի յուղ։
  • Քսեք մաշկի այն հատվածին, որն ախտահարվել է սնկային հիվանդության հետևանքով։
  • 5 րոպե անց լվացեք ջրով։
  • Խորհուրդ է տրվում կրկնել ամեն օր։

Ալոէ վերա։ Ալոէ վերան նյութ է պարունակում, որը հանգստացնում է բորբոքված մաշկը։ Ալոէ վերան օգնում է ազատվել կարմրածությունից ու գրգռվածությունից, որն առաջանում է սնկի հետևանքով։

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ ալոէ վերայի գել՝ 15 գրամ
  • 1 թեյի գդալ կոկոսի յուղ՝ 15 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Խառնեք ալոէ վերայի գելն ու կոկոսի յուղը։ Ստացվում է խիտ պաստա։
  • Քսեք մաշկի վնասված հատվածին, թողեք ամբողջ գիշեր։
  • Կրկնեք ամեն օր՝ քնելուց առաջ։

Ծովի աղ։ Ջրի մեջ լուծված ծովի աղը կօգնի հանգստացնել բորբոքումը, քորն ու տհաճ զգացողությունները, որոնք առաջանում են սնկի հետևանքով։

Բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ ծովի աղ՝ 10 գրամ
  • կես բաժակ ջուր՝ 100 մլ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Ծովի աղը լուծեք կես բաժակ ջրում, օրվա ընթացքում մի քանի անգամ քսեք մաշկի վնասված հատվածներին։
  • Հարկավոր է կրկնել շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։


masing
աղբյուր Սունկ. ինչպես ազատվել դրանից տան պայմաններում

(Visited 64 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր