ՀՐԱՏԱՊ: ԱԱԾ պետի սենսացիոն նոր հայտարարությունը ՍԱ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

Lragir.am-ը գրում է.

«Ի՞նչ է նշանակում՝ եղել է պայմանավորվածություն նախորդ իշխանութնունների հետ: Պայմանավորվածություն  է եղել, որ ապօրինի գործե՞ն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցադրում արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարկային ոլորտի բացահայտումներին:

Նա հարցադրում արեց՝ իսկ ինչո՞ւ «Քարֆուրը» չի գործել այդ ապօրինի սխեմայով: Մնացած բոլոր խանութներն ինչո՞ւ չեն օգտվել այդ սխեմայից, օգտվել են ընդամենը 11 տնտեսվարողներ: «Բոլորի մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ ինչո՞ւ է այդպես եղել:

Ձեր բակի, մեր բակի գործող խանութները չեն ուզեցե՞լ հարկերը քիչ վճարել ու կարողանալ աշխատել»,- հարցադրում արեց ԱԱԾ տնօրենը: Հարցին, թե Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր ներգրավված լինել այս գործընթացներում, Վանեցյանը պատասխանեց.

«Պետք է ունենալ փաստեր, քննություն է ընթանում, որը կտա բոլոր հարցերի պատասխանները»:

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին, ով ասել էր, որ ԱԱԾ բացահայտումներն ամենևին էլ բացահայտումներ չեն, դրանք ուղղակի պայմանավորվածություններ են եղել, Վանեցյանն ասաց.

«Մաշադյանը այսօր կամ վաղը կհրավիրվի հարցաքննության: Եվ իր ցուցմունքին գնահատական տալուց հետո կորոշվի իր հետագա կարգավիճակը հարուցված քրեական գործի շրջանակներում»:

Նա նշեց, որ եթե Մաշադյանը պաշտոնի է  նշանակվել, դա չի նշանակվում, որ նա դարձել է անձեռնմխելի:

«Ձերբակալվածներ ինչո՞ւ չկան, այդ հարցը բոլորին է հուզում: Լրագրողների հետ առաջին հանդիպմանը ես ասացի, որ մենք հակված չենք մարդկանց ձերբակալել ու նստեցնել: Մենք ավելի հակված ենք պետությունից շրջանցված կամ գողացված գումարները վերադարձնենք պետական բյուջե»,- հավելեց Արթուր Վանեցյանը:

Նա ասաց, որ քաղաքական կամք ունեն՝ պատժելու բոլորին:«Ես հավաստիացնում եմ՝ ցանկացած պաշտոնյա՝ ներկա, թե նախկին, ով կհայտնվի մեր տեսադաշտում, եթե լինեն բավարար հիմքեր նրան պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու են»,- ասաց նա:

Վանեցյանը նշեց, որ հաճախ ասում են՝ այսինչ գործի հետևում կանգնած է այսինչ մարդը: “Բայց հավատացեք ինձ, որ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավական բարդ է և գրեթե անհնար:

Իսկ այն մարդիկ, ում անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, իրենց կանչել քրեական պատաախսնատվության, կարծում եմ՝ ոչ արդարացի է: Եվ քրեական  հոդվածը, որով հարուցվում են քրեական գործերը, նախատեսում է, որ պետական միջոցների վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճվում է:

Դա մենք չենք անում կամայական, դա ես չեմ որոշում, որ մենք չենք նստեցնելու, ուղղակի քրեական հոդվածն է: Եթե մարդը վերականգնում է պետբյուջեի գումարները, ուղղակի ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասաց նա:

Վանեցյանը նշեց, որ ինչ վերաբերում է պաշտոնյաների հարցին, որոնց իմացությամբ են իրականացվել այդ գործողությունները, ընթանում է քննություն:

Կլինեն քննչական վարչություն հրավիրվածներ, քննությունը ցույց կտա՝ նրանք քրեական գործում կներգրավվեն որպես մեղադրյալներ, թե ոչ: Խոսքը, ըստ նրա, և նախկին, և ներկա պաշտոնյաների մասին է: Բայց այդ ամենը պետք է քննությունը ցույց տա:


masing
աղբյուր ՀՐԱՏԱՊ: ԱԱԾ պետի սենսացիոն նոր հայտարարությունը ՍԱ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

(Visited 194 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր