Ալեքսանդր Սարգսյանը հերթական կորուստը կրեց․ ի՞նչ է կատարվել

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Տեղյա՞կ եք, որ մայիսին Հայաստանի երկաթգծի բեռնափոխադրումների ծավալը աճել է 30%!!! Իսկ տեղյա՞կ եք, ի՞նչն է պատճառը:

Ինտրիգը չպահեմ. Սերժ Սարգսանի հրաժարականից անմիջապես հետո Սոտքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը խզել է պայմանագիրը մի ընկերությքան հետ, որը բեռնատար մեքենաներով տեղափոխում էր Սոտքից խտանյութը, եւ ինչպես 15 տարի առաջ սկսում է խտանյութը տեղափոխել երկաթգծով, ինչը անհամեմատ էժան է:

Շահում է «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը, շահում է երկաթգիծը, շահում է էկոլոգիան (150 դիզելային բեռնատար մեքենաների փոխարեն՛ մեկ էլեկտրական գնացք), շահում են ճանապարհները, ճանապարհի կողքի գյուղերը, թեթեվանում է երթեվեկությունը, շահում է պետբյուջեն ավելացված մուտքերից: Այսինքն, շահում ենք մենք բոլորս …


Իսկ ո՞վ է կորուստներ կրում: Միայն ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանը, որն այդ բեռնատարների սեփականատերն էր:

Ահա ինչ է պետք իմանալ գործող տնտեսական համակարգի արդյունավետության մասին….


masing
աղբյուր Ալեքսանդր Սարգսյանը հերթական կորուստը կրեց․ ի՞նչ է կատարվել

(Visited 143 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր