Օսիպյանն անդրադարձել է Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու որոշմանը

Օսիպյանն անդրադարձել է Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու որոշմանը

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն արել են իրենց աշխատանքը, իսկ դատարանն այդպիսի որոշում կայացրեց:

«Ես խնդրում եմ ձեր հարցերն ուղղեք դատարանին»,- ասաց ոստիկանապետը:

Հարցին՝ ոստիկանությունն ունի՞ տեսանյութեր, որոնք վկայում են զանգվածային անկարգություններին Մասիսի քաղաքապետի և նրա կողմնակիցների մասնակցության մասին, Օսիպյանը պատասխանեց.

«Երևի բավարար տեսանյութեր եղել են, որ քննչական մարմինների հետ համատեղ նման որոշում է կայացվել: Կխնդրեմ այդ հարցով դատարանին դիմել»:


masing
աղբյուր Օսիպյանն անդրադարձել է Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու որոշմանը

(Visited 92 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր