Սերժը մնաց մենակ, անպաշտպան, լքված և մնաս բարյավ ասաց

Hraparak.am-ը գրում է.

Գարեգին Նժդեհն ասել է. «Վայ այն զորքին ու զինվորին, որ իր ղեկավարի աչքերի մեջ բոց, շարժումների մեջ վճռականություն, սրի ծայրին շանթ չի տեսնում, դատապարտված է նա»:

Այս խոսքերը կարծես գրված են Հայաստանի հանրապետական կուսակցության համար:

Կուսակցություն, որ շուրջ 25 տարի ակտիվ գործունեություն է ծավալել անկախ Հայաստանի քաղաքական բազմավեկտոր դաշտում, ավելին` 20 տարի շարունակ նժդեհյան գաղափարակիր այս կուսակցությունը ղեկավարել է Հայաստան երկիրը:

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2018թ. ապրիլի 23-ին, առանց իր զորքի ու զինվորների հետ խորհրդակցելու, հրաժարվեց ՀՀ վարչապետի պաշտոնից՝ շատերին թողնելով անորոշության մեջ:

Նման գործելաոճն Ազատիչի դեպքում նորություն չէ, դա նրա պարագայում կարելի է բնավորության գիծ համարել:

Ամենատարբեր ժամանակներում` պայմանավորված պահի թելադրանքով, առաջնորդվելով անձնական ես-ով, ճանապարհի կեսից «քցել» կամ ուրացել է իր թիմակիցներին:

Այժմ՝ ըստ էության։

Սերժ Ազատիչն առաջինը ուրացավ Գարեգին Նժդեհին, որի գաղափարների ու կարգախոսների հենքի վրա էր ստեղծվել ՀՀԿ-ն։ Որպես առանցքային ուղղություն՝ կարմիր թելով անցնում էր ազգային պետականության գաղափարախոսությունը։

Սակայն Եվրոպային եւ Ռուսաստանին հաճոյանալու համար Սերժ Սարգսյանը, մի կողմ թողնելով նժդեհյան ազգային գաղափարախոսությունն ու սկզբունքները, նախ անդամագրվեց ՌԴ առաջարկած ԵԱՏՄ-ին` մոռանալով, որ Ռուսաստանի տեսանկյունից Գարեգին Նժդեհն ընկալվում է իբրեւ «ֆաշիստ»։

Այնուհետեւ անդամագրվեց եվրոպական ընտանիքին, որտեղ, մեր պատկերացմամբ, ավանդական ընտանիքը դրված է այլ ռելսերի վրա:

Բոլոր այն նվիրյալ անհատները, ովքեր ճանապարհ են անցել Սերժի հետ, հանուն կուսակցական գաղափարի ու վերելքի անտեսելով իրենց անձը, մի կողմ թողնելով նյութապաշտությունը, հնարավոր ամեն բան արել են, որ ՀՀԿ-ն միշտ մնա իր բարձունքի վրա, փոխարենը շատ դեպքում հասարակությունը նրանց որակել է «քծնողներ», նրանց եւս «քցել» են:

Հիմա՝ փաստերով։

Երբ Սերժ Սարգսյանին վտարեցին Արցախից, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան ապաստան տվեց մեր երկրում, ավելին` պաշտոնների նշանակեց…

Շարունակութունը՝ այստեղ


masing
աղբյուր

(Visited 42 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր