Լյուսին Սոսի հետ այժմյան հարաբերությունների և կրկին խաղալու մասին

Загрузка...

Ամեն անգամ, երբ խոսում ես Սոսի մասին, տպավորություն է, որ նա քո մեծ սերն է եղել:

-Այո, այդպես է, իմա՞ստը թաքցնելու:) Եթե չսիրեի, այդքան երկար միասին չէինք լինի։ Նա հետաքրքիր տղամարդ է: Դժվար կլիներ երկար ժամանակ շփվել նրա հետ ու չսիրել։

-Հիմա ի՞նչ հարաբերություններ ունեք:

-Վերջին շրջանում բացարձակ կապ չունեինք, նույնիսկ պատահաբար հասարակական վայրերում չէինք հանդիպում: Ներկայացումը առիթ դարձավ, որ նորից հանդիպենք: Սկզբում մի քիչ լարված էր, հետո անցավ։

Հիմա շատ ընկերական հարաբերություններ ունենք: Մեկ-մեկ նույնիսկ կատակում ենք՝ ժամանակին իրար «միս ուտելու» վերաբերյալ:

-Ինչի՞ համար կարող եք իրար «միս ուտել»:

-Սոսը մի հարցազրույցի ժամանակ ասել է՝ ինձանից գնացին ուրիշի հետ ամուսնանալու ու երեխա ունենալու համար: Վաղուց չէինք հանդիպել, երբ տեսանք իրար, հեգնանքով ասաց՝  հն, ունեցա՞ր երեխա…, ասացի՝ ոչ:), Ասաց՝ ապրե՜ս: Ես էլ հարցրի՝ լա՞վ ա Հոլիվուդում (նա ինձ ասում էր` արի ամուսնանանք, բայց դեռ երեխա չունենանք, որովհետև ես ուզում եմ Հոլիվուդ գնալ, ավելի կայանալ), ծիծաղելով ասաց՝ շա՜տ լավ ա:)։ Փաստացի, ոչ մեկս չարեցինք այն, ինչի համար բաժանվեցինք: Մաղթում եմ, որ Սոսը մի օր իրոք գնա Հոլիվուդ ու հասնի իր նպատակներին:

-Ափսոսանք կա՞:

-Չէ: Ես արդեն նորմալ եմ նայում այս ամենին: Ես դեռ չեմ ընտրել իմ միակին, սակայն, բնականաբար, իմ կյանքում կան շփումներ: Հիմա ամեն մեկս ունենք մեր անձնական կյանքը ու հումորով ենք վերաբերում այդ ամենին:

-Սոսը միշտ փորձում է փակ պահել՝ իր անձնական հարաբերություններում ինչն ինչպես եղավ: Մեր նախորդ հարցազրույցում դու շատ անկեղծ մանրամասներ էիր պատմել: Ինչպե՞ս նա արձագանքեց: Խոսե՞լ եք այդ մասին:

— Ժպիտով, թեթև խոսակցություն ունեցանք: Զանգեց, ասաց՝ կլինի՞, էլ ինձանից չխոսես: Ասացի՝ դե հարցնում են, որ չխոսեմ, կասեն խուսափում է, ու էլի շատ ենթադրություններով պետք է կյանքս ուտեն, ավելի լավ է պարզ ասեմ, անցնենք առաջ։ Փորձում եմ շրջանցելով պատասխանել, բայց դե ինձ մոտ անկեղծ է ստացվում, կներես:) Ամեն դեպքում  ջղային խոսակցություն չէր:)


Загрузка...

ՓԱԿԵԼ