Վատ լուր. Կարեն Կարապետյանը հենց նոր տեղեկացավ և վազելով դուրս եկավ շենքից: Ինչ է պատահել

loading...

Загрузка...
 

 

ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու Հայաստանի հայտը կրկին մերժվել է: «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» գրասենյակից Tert.am-ին հայտնել են, որ Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը և  առայժմ չի համապատասխանում կորպորացիայի պահանջներին: «Հայաստանի ցուցանիշը 48 տոկոս է, որը տոկոսային շեմ հանդիսացող 50 տոկոսից ցածր է»,- ասել է ծրագրի ներկայացուցիրը։ «Մրցույթի հետագա փուլը շատ լարված է, և դրա ընտրության չափանիշներն ավելի բարձր են նախկինների համեմատ: Պատճառն այն է, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան ցանկանում է տեսնել հիմնավոր ապացույցներ քաղաքականությունը բարելավվելու, կարողությունների ուժեղ իրականացման ուղղությամբ և ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու ձգտում»,- ասել է նա: Լրատվամիջոցի հարցին, թե ինչ բարեփոխումների անհրաժեշտություն կա Հայաստանում, գրասենյակի ներկայացուցիչը չի պատասխանել՝ նշելով, որ հարցին պետք է պատասխանեն հայաստանյան իշխանությունները:

 

Ինչպես հայտնի է, այդ ծրագիրն ԱՄՆ-ը  հիմնադրել է  2004 թվականին:

Մեր տարածաշրջանում այն ներդրվել է 2006 թվականից և   հետխորհրդային երկրներից դրանում ներառվել էին  միայն Հայաստանն ու Վրաստանը: Ծրագրի առաջին փուլով ընդհանուր առմամբ Հայաստանում որպես դրամաշնորհ  ներդրվել է  177 մլն դոլար, որն ուղղվել է գյուղական շրջաններում աղքատության կրճատմանը և համայնքային  ենթակառուցվածքների զարգացմանը: 2008-ի մարտի 1-ից հետո, երբ ՀՀ-ն դիմեց ծրագրի երկրորդ փուլի մասնակցության համար, դիմումը մերժվեց` պատճառաբանությամբ, թե ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերի վերահսկելու պահանջի ցուցանիշը սահմանված նորմայից ցածր է : Ըստ էության դա ՀՀ իշխանությունների նկատմամբ քաղաքական  սանկցիա էր, որը կիրառվեց որպես   տնտեսական պատժամիջող:Այդ ժամանակ  Հայաստանը  զրկվեց  առնվազն  70 միլիոն դոլարանոց դրամաշնորհից:

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը կրկին որոշել էր փորձել ուժերը և դիմել էր «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի երկրորդ փուլին, որը փաստորեն նորից մերժվել է:

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի համար սա շատ վատ լուր է.  փաստացի արևմուտքը չի հավատում  բարեփոխումների  և տնտեսական ազատությունների մասին  նոր վարչապետի գեղեցիկ բառերին: Այս հարցում վարչապետի նրբաճաշակ հագուկապն ու ստանդարտից դուրս խոսելաոճը չեն օգնում:

 

Հաջորդ լուրը դարձյալ Կարեն Կարապետյանի մասով, դարձյալ ԱՄՆ-ից տարօրինակ և ինչ-որ տեղ անհասկանալի ենթատեքստ ունի:

Aravot.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ,խոսելով Կարեն Կարապետյանի մասին, ասել է. «Առայժմ ինչ լսել եմ վարչապետից՝ կոռուպցիայի խնդրին առաջնահերթություն տալու հարցում, հուսադրող է: Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից, հայկական լրագրությունից՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաեւ, քանի որ այն կարող է խոչընդոտել Հայաստանում բիզնեսի աճին եւ ներդրումներին: Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ է եւ մտահոգված է այս ամենի մասին: Ես ասել եմ վարչապետին, որ Միացյալ Նահանգների դեսպանությունը եւ կառավարությունը պատրաստ է իր հետ աշխատել եւ ցանկացած հնարավոր ձեւով աջակցել իրեն»:

Այն, որ ԱՄՆ բոլոր դեսպանները որպես կանոն պատրաստակամություն են հայտնում  աշխատել ՀՀ բոլոր իշխանավորներ հետ՝ խոստանալով  աջակցել նրանց  միանգամայն  հասկանալի են:

Բայց  միանգամայն  տարօրինակ  է դեսպանի այն ակնրակը, թե կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին «Հայաստանից դուրս կարող են ընձեռվել հնարավորություններ՝ ազդեցություն ունենալ  Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա»: Ո՞ւմ է ակնակել դեսպանը, եթե հաշվի առնենք, որ  նրա ընդհանուր հայտարարությունը վերաբերել է  վարչապետ Կարեն Կարապետյանին: Իսկ Կարապետյանը, հիշեցնենք, ոչ վաղ անցյալում  աշխատում էր Մոսկվայում,  ռուսական Գազպրոմ ընկերությունում զբաղեցնում էր բարձր պաշտոն:

 

Աղբյուր՝ http://hayeli.am/article/969242


Source: http://kaskad-news.info


Նման նյութեր  

loading...
Загрузка...
 հաճելի օր