Նոստրադամուսի կանխատեսումները 2017-ի համար

loading...
Загрузка...

Ջրհեղեղներ ու երաշտ, հակամարտություն ու թագավորական սկանդալ, սրանք 2017-ի համար ֆրանսիացի աստղագետ ու մարգարե Նոստրադամուսի կանխատեսումներից մի քանիսն են։

Բրիտանական The Independent–ը հրապարակել է գալիք տարվա համար աստղագետի կանխատեսումներից մի քանիսը։ Նախ 2017-ին ջրհեղեղներ կլինեն։ Մյուս կողմից էլ  երկարատեւ երաշտ կնկատվի։

Նոստրադամուսը նաեւ կանխատեսել է կայծակահարություն, որից կմահանա «մեծ մարդը», հակամարտություն ֆրանսիական Ռեյմսում ու Լոնդոնում ու «մայրամուտի ճակատամարտ» ՝ մեծ ազգի մասնակցությամբ։

Աստղագետը կանխատեսել է «արեւմուտքի թուլացում» 2017-ին, քանի որ «արեւելքը կթուլացնի արեւմուտքը»։

Նաեւ ըստ կանխատեսումների՝ 2017-ին թագավորական ընտանիքում սկանդալ կբորբոքվի, որը կապակցված կլինի թագուհու գաղտնազերծված նամակագրության հետ։

Ընդհանուր առմամբ աշխարհում որոշ ժամանակ հանգստություն կտիրի։ Երկար ժամանակ երկրի վրա խաղաղություն է տիրելու։ Մարդիկ անվտանգ ճամփորդելու են «երկնքում ու երկրի վրա, իսկ հետո նորից սկսվելու են պատերազմները»։


Ինչպես մաքրել այրված արդուկը  

Загрузка...