Փոխմարզպետի որդու սպանության մեջ կասկածվողի անունը հայտնի է ոստիկաններին. որոնում են նրան

Загрузка...

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու` Հայկ Հակոբյանի  սպանության մեջ կասկածվողի անունը հայտնի է:  NEWS.am-ի տեղեկություններով`  նա Նորատուսի բնակիչ է:

Ըստ Նորատուսում տարածված տեղեկությունների` սպանությանը նախորդել է մեքենան չզիջելու  պատճառով ծագած վիճաբանությունը: Այս մասին դեռեւս իրավապահ մարմինները որեւէ տեղեկություն չեն հաղորդում:  Ըստ մեզ հասած լուրերի` ոստիկաններին արդեն հաջողվել է պարզել 28-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողի անձը, նա դեռեւս չի հայտնաբերվել:

Կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ շարունակվում են որոնողական աշխատանքները:  Այս տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից, որտեղից միայն հայտնեցին, որ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ  հունվարի 7-ին անհայտ անձը կրակոցներ էր արձակել Հայկ Հակոբյանի ուղղությամբ, որն այդ պահին եղել էր մեքենայի մեջ: Ստացված հրազենային վնասվածքների հետեւանքով նա տեղում մահացել է: Երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած վիճակում:

Նշենք, որ Հայկ Հակոբյանը ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ երեխա:

https://news.am/arm/news/366563.html


Загрузка...

ՓԱԿԵԼ