Այս անգամ հարկ կլինի պատերազմել այնպես, որ դա դառնա վերջին պատերազմը

Загрузка...

Ինչ պետք է աներ Հայաստանը եւ ինչ չի արելՀայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է Ղարաբաղի խնդրում հնարավոր փոխզիջման սահմանների մասին: Այսինքն, Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ չի կարող լինել: Դա որոշակի դիրքորոշում է: Սակայն քանի դեռ մենք կարող ենք հույս ունենալ, որ վերջին խոսքը նախագահինն է, ցանկացած, նույնիսկ ամենաանկեղծ հայտարարությունները, թեկուզ ընտրովիության ռեժիմում, դատարկ խոսքեր են:Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում քննարկել անբովանդակ ու մտացածին առաջարկները, որոնք ոչ մի կերպ հաշվի չեն առնում նրա դիրքորոշումը: Կան բաներ, որոնք պետք է պատկերացնել, հայտարարել ու արտահայտել հստակ, շատ հստակ, որպեսզի կասկածներ չմնան, նույնիսկ ամենաանգաժավորված նախագծողների մոտ:Չի կարելի թույլ տալ ինքզինքը վերադարձնել անհեթեթությանը, եթե չես կարող կառավարել անհեթեթությունը, թեեւ դա տրված է միայն ընտրյալներին: Սերժ Սարգսյանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում, գլխավորապես Ջորջ Բուշի վարչակազմի օրոք ԱՄՆ քաղաքականության շրջանակում մշակված դիրքորոշմանը: Օբամայի վարչակազմը գործնականում ոչ մի նոր բան չբերեց Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության մեջ, ինչը ենթադրում է ղարաբաղյան խնդրի կարգավորման իմիտացիան:Կարգավորման տվյալ սխեմայում ամենաանհեթեթը 2014 թվականն էր, երբ անհրաժեշտ էր խնդիրը լուծել միայն ելնելով նրանից, որ այդ տարի ընտրություններ չկային Հայաստանում ու Ադրբեջանում, թեեւ տեղի ունեցան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ: Ընդհանրապես, որեւէ ժամկետ ծիծաղելի է, նման պլան կատարելուն:Բայց չի կարելի բացառապես հիացմունքով ընկալել ԱՄՆ քաղաքականությունը: ԱՄՆ-ն այնպիսի երկիր է, որը 20-րդ եւ 21-րդ դարերում մի շարք ռազմավարական սխալներ է թույլ տվել, իհարկե իրենց շահերի տեսակետից: Գլխավորը, որ կարող է անել ԱՄՆ-ն տարածաշրջանում՝ պատերազմը թույլ չտալն է, գլխավորը, որ չի կարող անել ԱՄՆ-ն տարածաշրջանում՝ պատերազմը երաշխավորված կանխելը:Այս տարածաշրջանում ընդհանրապես ծիծաղելի է երաշխիքների մասին խոսելը: Այնպես որ, երկիմաստությունը, ոչ հրապարակային ոլորտում զուգահեռ քաղաքականությունը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը, չնայած պատերազմի համակարգային գործոնների բացակայությանը: Այդ պատճառով, այլ տարածաշրջաններում քաղաքական ռիսկերի գնահատման հարցում կիրառվող տեխնոլոգիաները կիրառելի չեն Հարավային Կովկասի համար:Հարավային Կովկասը հայտնի իմաստով ընդհանրապես Եվրոպա չէ եւ նույնիսկ սանգվինիկ Արեւելյան Եվրոպա չէ, այլ ավելի շուտ ֆլեգմատիկ Մերձավոր Արեւելք: Պատասխանատվությունը չափազանց մեծ է, տվյալ դեպքում սխալը ոչ թե պարզապես սխալ է, այլ անշրջելի բացթողում: Այս անգամ հարկ կլինի քոչվորների հետ պատերազմել այնպես, որպեսզի դա դառնա վերջին պատերազմը, քանի որ մենք մեզ չենք կարող թույլ տալ շքեղություն՝ ղարաբաղյան երրորդ պատերազմը:Երբեմն հարցեր են տալիս, թե ինչու չի դիտարկվում Ռուսաստանի դիրքորոշումն ու քաղաքականությունը: Սակայն ինչպես կարելի է սահմանել Ռուսաստանի քաղաքականությունը, եթե նա թույլ է տալիս կարգավորման սխեմաներ հռչակել կամ ամերիկացիներին, կամ բրիտանացիներին, թեեւ Մեծ Բրիտանիան նույնիսկ Մինսկի խմբի համանախագահ չէ:Թեեւ, Ռուսաստանին լիովին ձեռնտու է ԱՄՆ նախաձեռնողական քաղաքականությունը, որն Օբամայի օրոք գերադասում էր հետեւել, քան գործել: Եթե Մեծ Բրիտանիան կառավարեր կարգավորման գործընթացը, դա տհաճ կլիներ Ռուսաստանի համար, քանի որ ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը փորձում է իրականացնել իր «կովկասյան նախագիծը» որպես Ռուսաստանի դեմ ճնշման լծակներ կառուցելու ինտերակտիվ նախաձեռնություն, ԱՄՆ-ն նման նախագիծ չի մշակել:Հարավային Կովկասում ամերիկյան նախագիծն ունի լիովին այլ տրամաբանություն, բնույթ, գենեզիս, նպատակներ ու խնդիրներ: Հարավային Կովկասում ամերիկյան նախագիծն ունի «պանամյան ջրանցքի» տրամաբանությունը եւ սահմանափակ է ժամանակի մեջ:

ԱՄՆ-ն տարածաշրջանում «պատմական ժամանակի» հաշվարկ չի կատարում, ամերիկյան պետության ղեկավարը 4 տարի ժամանակով ընտրված նախագահն է, ոչ թե միապետը: Ամերիկացիների հետ միշտ կարելի է պայմանավորվել, այդ թվում՝ ռուսները: Իսկ ահա բրիտանացիները չեն կարող վիրավորված չլինել ղարաբաղյան կարգավորման իրենց ծրագրերի տապալման կապակցությամբ: Նման բանը դժվարությամբ է ներվում, այդ պատճառով նրա հանդեպ պետք է առանձնահատուկ նրբանկատություն ցուցաբերել: Դա այնքան հստակ է զգացվում, որ բրիտանացի փորձագետ-նախագծողները զգուշանում են դա ցուցադրելուց:Գործնականում քչերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ 2005-ի աշնանը եւ 2006-ի ձմռանը: Ռուսաստանը կարիք չուներ ակտիվություն ցուցաբերել այն հարցերում, որոնցում չկան հստակ նպատակներ, ակտուալացման եւ իրական լուծումների անհրաժեշտություն: Ռուսական իրականության մեջ ժամանակը տարբեր ուղղվածություն ունի, բայց ժամանակն աշխատում է նրա օգտին:Չնայած նրան, որ ԱՄՆ-ն ղարաբաղյան խնդիրը լուծելու լուրջ մտադրություններ չունի, քանի որ անթույլատրելի է համարում հարկադրանքը, ինչը ադրբեջանական էլիտայի հույսն էր, այնուամենայնիվ կարգավորման այդ հին ու արդեն նոր սխեման կարող է բազավորվել մի հիմնարար հանգամանքի վրա՝ հայ ազգը, հայ հասարակությունը նշանակալի դեֆորմացիաներ ու կոռոզիա է տարել, բավականաչափ փոխել իր մենթալությունն ու առաջնահերթությունները եւ լիովին հասունացել կապիտուլյացիայի համար, իսկ հայկական քաղաքական ղեկավարությունը, տարված լինելով անձնական հավակնությունների իրականացմամբ, նույնպես պատրաստ է կապիտուլյացիայի:Նման եզրահանգման համար բավականաչափ նյութ կա: Հայաստանում նման բնույթի բազային նյութի հավաքմամբ զբաղվում են կիսագրագետ դիվանագետները եւ ոչ կառավարական կազմակերպությունների լավ վճարվող փորձագետները:Հայերին շարունակում է հետաքրքրել ղարաբաղյան խնդիրը, թեեւ նրանք այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին անպետք ու վնասակար բանավեճերն ավարտելու համար: Շարունակվում են տարածվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վաղեմի թեզերն այն մասին, որ Հայաստանը պարտվում է եւ ընդունակ չէ առաջարկել որեւէ նոր բան, քանի դեռ կա ղարաբաղյան խնդիրը:Այս թեզերի կրողները անցած տարիների ընթացքում այդպես էլ որեւէ էական բան չեն առաջարկել կազմակերպական ու տնտեսական մեթոդների իրականացման հարցում, չեն փորձել երկիրը դուրս բերել աղքատությունից ու ամենաթողությունից: Նրանք շահագրգռված են Հայաստանի անկմամբ, աղետով:Բոլոր այս «մտքերը» հնարավոր դարձան, երբ Ամերիկան գտնվում էր լճացման մեջ, երբ Օբաման գերադասում էր խոսել, բայց չկիրառել որեւէ քաղաքական գործողություն, հատկապես տարածաշրջաններում:Ներկայում, երբ Ամերիկայում իշխանության են եկել քաղաքական նոր թիմ ու նախագահ, որոնք այնքան էլ չեն հասկանում, թե իրենցից ինչ են ուզում ամերիկացիներն ու ԱՄՆ գործընկերները, եկել է ՆԱՏՕ-ն եւ ամերիկա-բրիտանական ռեգիոնալիզմն ակտիվացնելու ժամանակը, այդ թվում՝ բավական հետազոտված ձեւաչափում՝ Սեւծովյան-Կովկասյան շրջանում:Դա նշանակում է այս շրջանում նոր գաղափարների առաջադրումն ու նոր սկզբունքների դիտարկումը: Ամերիկան դուրս է գալիս լճացումից, եւ սպասվում է լիովին նոր արտաքին քաղաքական նախաձեռնություն: Այն պետությունները, որոնք կկանգնեն հակա-ՆԱՏՕ-ական ու հակաամերիկյան դիրքերում, ինչպես Հայաստանը բարձիթողի 8 տարիների ընթացքում, կմեռնեն Ռուսաստանի հետ:

 

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/145679

Загрузка...

ՓԱԿԵԼ
ActionTeaser.ru - тизерная реклама