Կիտրոնի քերուկը՝ հոդացավերի դեմ

loading...
Загрузка...

Բոլորս գիտենք, որ կիտրոնն առողջարար միրգ է: Գիտենք նաև, որ կիտրոնը հրաշալի բաղադրիչ է տարատեսակ հյութերի համար: Այն հարուստ է հանքանյութերով և վիտամիններով, օրինակ՝ վիտամիններ С, А, В1, В6, մագնեզիում, կենսաֆլավոնոիդներ, ֆոլաթթու, պեկտին, ֆոսֆոր, կալիում, կալցիում և այլն:

Կիտրոնը հրաշալի կերպով պաշտպանում է մեզ մի շարք հիվանդություններից, օրինակ՝ շաքարախտից: Անհրաժեշտ է կանոնավոր կերպով կիտրոն ուտել և խմել ստորև ներկայացված մրգի հյութը, ինչը դրական կազդի ստամոքսի, լյարդի, աղիների վրա և կբարձրացնի իմունիտետը: Կիտրոնի հյութի օգնությամբ հղիները կարող են ազատվել տոքսիկոզից (կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում անպայման խորհրդակցել բժշկի հետ):

Կիտրոնի կեղևն ունի հականեխիչ հատկություն, իսկ ծառի տերևներն օգտագործում են տենդի նախանշանները թեթևացնելու համար:

Կիտրոնի կեղևը հարուստ է եթերային յուղերով, որոնք հանգստացնում են հոդերը և ունեն հակաբորբոքային ազդեցություն, ինչն էլ օգնում է նյարդային սաստիկ ցավերի դեպքում:

Կիտրոնն օգտագործելու լավագույն 2 մեթոդները

1. Զգուշորեն քերեք կիտրոնի կեղևը, քանի որ մեզ անհրաժեշտ է միայն դեղին շերտը: Ցավող հատվածը մերսեք կիտրոնի քերուկով և թողեք 2 ժամ: Հոդացավերն աստիճանաբար կհանգստանան:

2. Մաքրեք 2 կիտրոն, տեղադրեք ապակե տարայի մեջ: Վրան մի փոքր ձիթապտղի յուղ լցրեք և կափարիչը պինդ ծածկեք: Խառնուրդը թողեք մնա 2 շաբաթ: Թանզիվը թրջեք խառնուրդի մեջ, տեղադրեք ցավող հատվածին և ամրացրեք վիրակապով, թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան կզգաք, որ ցավն անցել է:

Սկզբնաղբյուր. 168.am


Ինչպես մաքրել այրված արդուկը  

Загрузка...