ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ՆՈՐ ԹՐԵՆԴ, ՈՐՆ ԱՐԺԵ ՓՈՐՁԵԼ 2017-ԻՆ (PHOTO)

Загрузка...

Wnews.am-ն արդեն ներկայացրել է 2017-ին սպասվող դիմահարդարման հիմնական միտումները։ Այժմ ներկայացնում ենք նոր beauty թրենդ, որը եւս ակտուալ կլինի գալիք տարում։

Խոսքը սպիտակ սլաքներով դիմահարդարման մասին է։

Սեւ իդեալական գծված սլաքները  դասական դիմահարդարման տեսակներից է, որը երբեք դուրս չի գա նորաձեւությունից, իսկ ի՞նչ կասեք ամենօրյա այս դիմահարդարման մեջ նոր երանգներ ավելացնելու մասին։

Բոլորիս է հայտնի, որ թրենդները թելադրում են համաշխարհային հայտնի նորաձեւության տները, այս թրենդը եւս բացառություն չէ։

 Chanel Métiers d’Art Pre-Fall 2017 -ի ցուցադրությանը մոդելները պոդիումում ներկայացան վառ սպիտակ սլաքներով դիմահարդարմամբ։

1234

Ինչպե՞ս այս թրենդը կիրառել առօրյայում։

Սպիտակ մատիտը գարնանային-ամառային դիմահարդարման համար հոյակապ ընտրություն է։ Դրա հետ ցանկացած կերպար շահեկան կդիտվի, իսկ դիմահարդարումը՝ անսովոր ու վառ։

Առաջարկում ենք այն կիրառելու մի քանի տարբերակ.

Քսեք սպիտակ մատիտը վերեւի կոպին՝ թարթիչների աճի ուղղությամբ։ Ձեր աչքերն ակնթարթորեն կշողան, իսկ հայացքն ավելի արտահայտիչ կդառնա։

Սկզբում սեւ բարակ սլաք նկարեք, վրայից՝ սպիտակ մատիտ։ Սա եւս նուրբ դիմահարդարման տարբերակ է։

Փորձարկում արեք եւ աչքերին սպիտակ ստվերաներկ քսեք։ Ավելի արտահայտիչ էֆեկտ ստանալու համար դրանք քսեք ամբողջ կոպերին։

Կարող եք «կատվային դիմահարդարում» անել նաեւ սպիտակ մատիտով՝ սպիտակ պոչիկներ ավելացնելով։

Առաջարկում ենք դիտել սպիտակ մատիտով արված դիմահարդարման տարբերակներ. ոգեշնչվե’ք.

1415 16 1718191121222324

Загрузка...

ՓԱԿԵԼ
ActionTeaser.ru - тизерная реклама