Առօրյայում վազելինն արդյունավետ օգտագործելու 10 միջոց

Загрузка...

Շատերի համար վազելինը խիստ սահմանափակ դեպքերում օգտագործվող քսուք է, որի օգտակար հատկությունների, ինչպես նաև տարատեսակ նպատակների համար կիրառման մասին քչերը գիտեն:

Healthy Food Team կայքը շտկում է իրավիճակը` առաջարկելով վազելինի ամենօրյա օգտագործաման 10 արդյունավետ միջոց:
1. Փափկեցրե’ք չորացած կոպերը վազելինի միջոցով:
2. Եղունգի լաքի կափարիչն առանց ավելորդ դժվարության կբացվի, եթե կափարիչի ներսի հատվածին մի քիչ վազելին քսեք:

 

3. Եթե չեք ցանկանում, որպեսզի շրթներկը արտատպվի ատամներին, ապա դրանց վրա մի քիչ վազելին քսեք:
4. Քնելուց առաջ թարթիչներին վազելին քսեք և դրանք զգալի կերկարեն:
5. Օծանելիքի բույրն առավել երկար պահպանելու համար պարանոցին վազելին քսեք:
6. Մազերը ներկելուց առաջ ճակատի ու մազերի եզրագծին վազելին քսեք, որպեսզի ներկը մաշկը չկեղտոտի:
7. Ոտքերը սափրելուց հետո մաշկը կարելի է փափկեցնել վազելինով:
8. Այս քսուքից կարելի է հիանալի սկրաբ ստանալ` դրա մեջ ավելացնելով ծովի աղ:

 

9. Շրթունքներն առավել փափուկ դարձնելու համար դրանց վրա ամեն օր վազելին քսեք:

 

10. Եթե դժվարանում եք ականջողը փակված անցքի մեջ մտցնել, ապա կրկին դիմեք վազելինի օգնությանը:


Загрузка...

ՓԱԿԵԼ