Էթիկետի 16 կանոն, որոնք մենք ամեն օր խախտում ենք

loading...

Ձեզ ենք ներկայացնում էթիկետի 16 կանոն, որոնք մենք ամեն օր խախտում եք՝ անգամ չկռահելով դրա մասին․

Загрузка...

Ճիշտ չես ծափահարում

Ծափահարել պետք է կրծքի մակարդակի վրա: Երբեք չծափահարես քո, առավելևս՝ ուրիշի դեմքի առաջ:

Ավտոմեքենա ես նստում ոչ նրբագեղ ձևով

Նախ նստիր նստատեղին, հետո նրբագեղորեն ոտքերդ մտցրու ավտոմեքենայի սրահ:

Դու ամաչեցնում ես անծանոթ մարդկանց

Պետք չէ սևեռուն նայել մյուս մարդկանց, պետք չէ ընկերուհու հետ քննարկել անծանոթների արտաքին տեսքը:

Ջեմ կամ կարագ ես քսում ընդհանուր ափսեից

Նախ մի քիչ կարագ կամ ջեմ դիր քո ափսեի մեջ: Հետո այն քսիր հացի վրա:

Չես հոգում նրանց մասին, ովքեր նստած են քո կողքին սեղանի շուրջ

Բարեկիրթ մարդիկ չեն ուզում սեղանի շուրջ ավելորդ անգամ ինչ-որ մեկից որևէ բան խնդրել, նաև բավական ամաչկոտ են լինում: Նախաձեռնիր և առաջինը փոխանցիր աղն ու պղպեղը: Նույն կերպ առաջինը փոխանցիր ուտեստները՝ նրբորեն հարցնելով՝ արդյոք հարևանը չի ուզում փորձել դրանք:

Չես հետևում կեցվածքիդ

Մեջքդ ուղիղ պահիր ցանկացած իրավաճակում և սովորիր հետևել դրան:

Խմում ես քո պատվին ասվող կենացի ժամանակ

Պետք չէ խմել քո պատվին ասված խոսքերից հետո: Շնորհակալության ժեստ արա այդ խոսքերի հեղինակին ուղղված՝ այդպիսով հարգանք և շնորհակալություն դրսևորելով:

Անփույթ ես անձեռոցիկների հետ

Ուտելուց հետո պետք չէ շուրթերրը սրբել անձեռոցիկով. պետք է պարզապես դրանով նրբորեն դիպչել բերանին, չսեղմել:

Դատարկ ափսե ես վերադարձում

Եթե քեզ հյուրասիրել են, անքաղաքավարի է համարվում ափսեն դատարկ վերադարձնելը: Այնտեղ բլիթ, կոնֆետ կամ ընկուզեղեն դիր՝ ի նշան շնորհակալությսն հյուրասիրության համար:

Սեղանի տիրոջից շուտ ես սկսում ուտել

Պետք է հարգել ընտանիքի և տան գլխավորին: Սպասիր մինչև տանտերը սկսի ուտել:

Հազում ես աջ ձեռքիդ մեջ

Չի կարելի աջ ձեռքն օգտագործել հազալիս բերանը փակելու համար, դա պետք է անել բացառապես ձախ ձեռքով:

Տեսողական կապ չես պահում կենացի ժամանակ

Երբ քո բաժակով դիպչում ես սեղանակցի բաժակին, անհրաժեշտ է հանդիպել նրա հայացքին՝ անկեղծություն արտահայտելով:

Մատով ցույց ես տալիս քեզ հետաքրքրող առարկան

Շատ ավելի լավ է բաց ափով ժեստ անել դեպի այն կողմ, որի նկատմամբ ուզում ես գրավել զրուցակցի ուշադրությունը:

Բավականաչափ քաղաքավարի չես

Եթե ինչ-որ մեկի հետ քայլում ես փողոցում և քո ուղեկցողը բարևում է անցնող մարդուն, բարևիր:

Պայուսակդ աջ ուսիդ ես կրում

Էթիկետի կանոններով՝ պայուսակը պետք է կրել ձախ ձեռքին, ոչ թե աջ:

Սմարթֆոնդ թողնում ես սեղանի վրա հասարակական վայրում

Դա ցույց է տալիս՝ գաջետը որքան կարևոր է քեզ համար և որքան քիչ է քեզ հետաքրքրում շուրջը կատարվողը:


Source: http://jaknews.am/


Նման նյութեր  

loading...
Загрузка...