Հորոսկոպի որ նշաններն այսօր մեծ հաջողություններ կունենան․ հունվարի 9-ի աստղագուշակ

loading...
Загрузка...

Խոյ։ Այսօր նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնաբերեն, որ ոչ միայն ի վիճակի են աշխատանքային սխրանքների, այլև` դրանից որոշ չափով հաճույք են ստանում: Հատկապես հաճելի կլինի այդ բացահայտումը նրանց համար, ովքեր վերջին ժամանակներում կասկածում էին, թե արդյոք կյանքի ճիշտ ուղղություն են ընտրել: Անձնական կյանքում ամեն ինչ լավ կընթանա, եթե նույն հրամայելը, ղեկավարելը և հանձնարարություններ տալը թողնեք աշխատատեղում:

Ցուլ: Աշխատեք քիչ անհանգստանալ` հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն այս օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը դուք ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք որևէ մեկ ուրիշին:

Երկվորյակներ: Օրը չնայած ամենապարզերից չէ, սակայն բավական հաջող  է: Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է: Այն ամենն, ինչին ձեռնամուխ եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ հասնել չի ստացվում, ապա ուրեմն դա այնքան էլ կարևոր բան չէր: Երեկոն կցանկանաք անցկացնել հանգիստ, սակայն դժվար թե դա ստացվի, քանի որ ձեզ, ամենայն հավանականությամբ, անսպասելի կհրավիրեն որևէ երեկույթի:

Խեցգետին: Այսօր որևէ մեկը կարող է ձեզ քննադատել ավելորդ դանդաղկոտության համար, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց այնպես, ինչպես պետք է: Օրը հարմար չէ մանր գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումները հաջող կլինեն: Լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները: Ի դեպ, միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:

Առյուծ: Այսօր ձեզ հաջողվում է այն ամենն, ինչն ուրիշների ուժերից վեր է` պատահական չէ, որ շրջապատին դուք իսկական հերոս եք թվում: Դուք ցանկացած իրավիճակում ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում, ինչով անզուգական տպավորություն եք թողնում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:

Կույս: Այսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե ինչ եք դուք իրականում ցանկանում, քանի որ օրվա իրադարձությունները նպաստում են այն բանին, որ իրականանա ձեր վաղեմի երազանքը, սակայն` միայն մեկը: Ձեր կարիքը, հատկապես շատ են զգում այն մարդիկ, ովքեր չեն կարող պարծենալ լավատեսությամբ և ինքնավստահությամբ, իսկ դուք էլ սիրով աջակցում եք նրանց:

Կշեռք: Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտից բխող զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակից: Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավագույնս է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

Կարիճ: Առավոտյան կթվա, թե օրն այնքան էլ հաջող չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը։ Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Այսօր դուք սովորականից ավելի սիրագորով եք, հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:

Աղեղնավոր: Մի ձգտեք ամեն ինչում բոլորից լավը լինել` դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա: Ոչ մի բանն այսօր այնքան բեղմնավոր ու արդյունավետ չի լինի, որքան` ձեր բնական վարքագիծը: Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում արագ հաջողության հասնել:

Այծեղջյուր: Այսօր որքան ավելի քիչ տագնապեք մանրուքների պատճառով, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Հնարավորություն կընձեռվի ազդեցիկ մարդկանց հետ քննարկել հարցեր, որոնք վերջին ժամանակներում ձեզ հուզում էին, և գտնել դրանց լուծումները: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական բան տեղի ունենա, և նախաձեռնություն հանդես բերելն էլ ոչ մի բանի չի հանգեցնի:

Ջրհոս: Այսօր մի խուսափեք իմպրովիզներից։ Օրվա երկրորդ կեսը կապված է կենսական եռանդի նվազման հետ, և այդ ժամանակահատվածում հնարավոր է ինքնազգացողության անկում: Անձնական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի:

Ձկներ: Սա անսպասելի հաջողությունների օր է` ոչ այնքան էական, սակայն հաճելի: Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկածող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Ծանոթությունները հեշտությամբ են հաստատվում, դրա համար պետք չի լինի նախաձեռնություն դրսևորել, քանի որ շրջապատին դուք շատ եք հետաքրքրում:


Source: http://jaknews.am/


Ինչպես մաքրել այրված արդուկը  

Загрузка...