Զարմանալի է, սակայն համացանցում իսկական հիթ դարձած այս գովազդը սկզբում մերժվել էր Adidas-ի կողմից

loading...
Загрузка...

Ուսանող Յուջին Մերհերը գովազդային հոլովակ է նկարահանել, որում կիրառել է տարեց սպորտսմենի կերպար։ Հոլովակի հիմնական նպատակը իսկական կամքի ուժի դրսևորումը և հաղթանակի ձգտումը ցուցադրելն էր։ Հոլովակը չափազանց դուր էր եկել տղայի ընտանիքի անդամներին, ովքեր այն ուղարկել էին Adidas ընկերությանը, սակայն վերջիններս մերժել էին այն օգտագործել՝ նշելով, որ աշխատում են միայն ստուգված գովազդային գործակալությունների հետ։ Սակայն գովազդի հրապարակվելուց հետո Adidas-ի մի քանի աշխատակիցներ այնուամենայնիվ կապվել են Մերհերի հետ և առաջարկել համագործակցել։ Առաջարկում ենք դիտել այդ հզոր հոլովակը, որը շատ ավելին է, քան հասարակ գովազդը։

 


Source:


Ինչպես մաքրել այրված արդուկը  

Загрузка...