Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ

loading...

Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ:

Tert.am-ի հետ զրույցում Սուրենյանն ասաց, որ Օդերևութաբանության կենտրոնի պետ է նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի հրամանով, 2017 թվականի հունվարի 9-ից:

«Աշխատանքիս գնահատականի համար շնորհակալություն եմ հայտնում ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանին: Իմ աշխատանքի գնահատանքը միշտ ոգևորել է ինձ և մոտիվացրել ավելի մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին: Պետական այս բարձր պաշտոնն ինձ համար որքան ոգևորող է, նույնքան էլ՝ պարտավորեցնող:

Загрузка...

Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պարտականությունները՝ գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»,-ասաց նա։

http://www.tert.am/am/news/2017/01/10/gagiksurenyan/2244041


Նման նյութեր  

loading...
Загрузка...
-->

ՓԱԿԵԼ