««Իմն ես» տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է Արամեի և Աննայի համատեղ կյանքից». Սյոմա Կոդաբաշյան

loading...
Загрузка...

Երգիչ Արամեն և Աննա Թովմասյանը իրենց համատեղ կյանքի ընթացքում առաջին անգամ ներկայանում են զուգերգով: «Իմն ես» ահա այսպես է կոչվում երգը: Երաժշտության և խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյան:

«Դուետի միտքը վաղուց կար: Ինչպես Արամեն էր ասում՝ պետք է գա ժամանակ, որ ծնվի համապատասխան երգ: Այսինքն` եղել են տարբերակներ, որոնք քննարկվել են, բայց չեն ընտրվել: «Իմն ես» երգը լսելուց հետո հասկացանք, որ սա հենց այն երգն է, որով պետք է Աննան և Արամեն ներկայանան դուետով»,- ասաց Սյոման:

Ռեժիսորի խոսքով՝ երգն ավելի վաղ է պատրաստ եղել: Այն առաջին անգամ հնչել է Արամեի և Աննայի հարսանյաց խնջույքին: «Երգը կարճ ժամանակահատվածում տարածվեց և սիրվեց համացանցում: Արամեի շրջագայությունները ավարտելուց հետո նկարահանել ենք տեսահոլովակը:Այն նկարահանել ենք Դիլիջանում 1 օրվա ընթացքում: Սյուժեի շատ տարբերակներ կար, որ պարային խմբեր էլ ներառենք, որոշ հատվածներ տաղավարում նկարենք: Բայց վերջում եկանք այն մտքի, որ սա լինի փոքրիկ ֆիլմ իրենց համատեղ կյանքի մասին»,- նշեց Սյոման՝եզրափակելով, որ սա սիրո պատմություն է: Այն հոգեհարազատ կլինի յուրաքանչյուր սիրող զույգի:

Երգի պրեմիերան կլինի շուտով:

 

 


Source:


Ինչպես մաքրել այրված արդուկը  

Загрузка...