«Եռոտանի» աղջկա լուսանկարը մոլորության մեջ է գցել համացանցի օգտատերերին (լուսանկար):

loading...

Imgur կայքում տարածվել է տեսողական խաբկանքի շարքից նոր լուսանկար, որում պատկերված է առաջին հայացքից 3 ոտք ունեցող մի աղջիկ:

Загрузка...

Լուսանկարը մոլորության մեջ է գցել հարյուրավոր օգտատերերի, որոնք փորձել են հասկանալ, թե որն է ավելորդ «ոտքը»:

Հետաքրքրական է, որ օգտատերերի մի մասը խոստովանել է, որ նույնիսկ շատ երկար նայելուց հետո չի կարողացել բացահայտել երրորդ ոտքի գաղտնիքը: Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ է. աղջիկը ձեռքում պահել է ծաղկաման, որն ուշադիր նայելու դեպքում կարելի է նշմարել նրա ոտքերի ձախ կողմում:

Հայտնի է, որ ուշագրավ կադրն Imgur-ում դիտվել է ավելի քան 200.000 անգամ:


Source:


Նման նյութեր  

loading...
Загрузка...