Կույր նկարիչը արվեստի բացառիկ գործեր է ստեղծում

loading...

Նկարչի հանկարծակի կուրացումը կարող է վերջ դնել նրա կարիերային: Սակայն Ջոն Բրամլիտի դեպքը հակառակն է ապացուցում: Նա, կորցնելով տեսողությունը, ոչ թե հայտնվեց անօգնական և հաշմանդամ վիճակում, այլ նկարչական կարիերայում իսկական բարձունքների հասավ: Բրամլիտը սկսել է նկարել 2001 թվականից, երբ էպիլեպսիայի բարդացման հետևանքով կորցրեց տեսողությունը:

Загрузка...

Այսօր Ջոնի աչքերը կարողանում են տարբերել միայն լույսն ու խավարը: Հատուկ ներկերի միջոցով նա կարողանում է զգալ իր ստեղծածը և հասկանալ, թե կտավի որ հատվածի վրա է տվյալ պահին նկարում: «Մեծ հաշվով այն, ինչ ես անում եմ, նույնական է տեսողություն ունեցողղ նկարչի աշխատանքին, միայն այն տարբերությամբ, որ ես տեսնելու փոխարեն զգում եմ», — գրել է նա իր կայքում:

Նկարիիչը նաև գունային ընտրության հետաքրքիր եղանակ ունի: «Գույների բոլոր տարաների վրա Բրայլի տառատեսակով գրված են դրանց անունները: Գունային խառնումներ եմ հաճախ անում. դա տորթի պատրաստման է նման՝ անհրաժեշտ երանգը ստանալու համար իրար ես խառնում շատ տարբեր գույներ»:

«Սկզբում անգամ մտածել չէի ուզում, որ կարող եմ տեսողությունս կորցնելուց հետո շարունակել նկարելը»:

«Միայն մեկ տարի անց ես սկսեցի փնտրել եղանակներ և միջոցներ՝ արվեստի աշխարհ վերադառնալու համար»:

«Տեսնելու հնարավորությունը կորցնելով սկսում ես գիտակցել, որ իրականում աչքերը երկու հիմնական գործառույթ ունեն նկարչի համար. դրանք թույլ են տալիս տալիս կտավի վրա տարբերակել էլեմենտների տեղերը և նաև գույները»:

«Ժամանակի հետ ես ավելի եմ հարմարվում կարգավիճակիս և նոր մեթոդներ եմ կիրառում կատարելագործվելու համար»:

«Նկարներիս առաջին ցուցադրության ժամանակ ես չէի կարողանում ոչ ոքի խոստովանել, որ կույր եմ»:

«Ես մարդկանց չէի ասում իմ կուրության մասին ոչ թե որովհետև ամաչում էի, այլ ուղղակի չէի ցանկանում, որ դա ազդեր արվեստի գործերի ընկալման վրա»:


Source:


Նման նյութեր  

loading...
Загрузка...
--> -->