Աղքատություն. 7 գլխավոր պատճառ

loading...

1. Անձնական բյուջե։ Մտածեք, թե ինչի վրա եք ծախսում ձեր գումարը։ Ուշադրությամբ հաշվեք ձեր ծախսերը։ Կատարված գնումներն իրականում անհրաժե՞շտ են։ Չի՞ կարելի է արդյոք խնայել՝ այս կամ այն ապրանքը չգնելով։ Բյուջեի մանրամասն չլպանավորումը ձեր տնտեսական բարեկեցության նավակի գլխավոր ճեղքվածքն է։ Քանի դեռ չեք սովորել հաշվարկել անձնական բյուջեն գոնե հաջորդ ամսվա համար, ֆինանսական առումով ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում։

Загрузка...

2. Տնտեսական անգրագիտություն։ Երկրագնդի բնակչության մեծ մասը տնտեսական առումով անգրագետ է։ Համալսարանն ավարտած մարդիկ նորմալ են համարում հիմնական տնտեսական պայմանները չհասկանալը, որոնցով գոյություն ունի իրենց հասարակությունը։ Դա ուղղել հնարավոր է միայն մեկ միջոցով՝ հետաքրքրվեք, թե ինչ է կատարվում շրջապատում, փորձեք գոնե հասկանալ, թե ինչպես է նավթի գինն ազդում արժույթների արժեքի վրա, և դրանք՝ ձեզ վրա։ Արդյունքում՝ կհասկանաք, թե ընդհանրապես որտեղից են ստեղծվում փողերը։

3. Ֆինանսական ապատիա։ Շատերը սկսում են ծալել ձեռքերը՝ տեսնելով, թե ինչպես են վատանում նրանց հեռանկարները նորմալ գումար աշխատելու համար։ Գումարի հնարավոր ներդրումը պլանավորելու և ազատ միջոցները ղեկավարելու լավագույն ձևերը հասկանալու փոխարեն՝ նրանք հասնում են իրենց աշխատավարձի առավելագույն չափին և չեն ցանկանում ջանք ներդնել եկամուտները բարձրացնելու համար։

Ֆինանսական ապատիան կարող է դառնալ դեպրեսիայի տնտեսական տարատեսակ։ Երկուսն էլ կարելի է հաղթահարել՝ մաքսիմալ ուշադրություն սևեռելով կարևոր գործերի վրա։

4. Փողը ոչնչություն է։ Գումարը կարևոր չէ։ Այն ձեզ երջանիկ չի դարձնում։ Ձեզ դո՞ւր է գալիս այս պնդումը։ Ցավոք սրտի, այս պնդման հետ համաձայն է բնակչության զգալի հատված։ Իհարկե, փողն ամենակարևորը չէ։ Հրաշալի է, երբ դուք գումար չունեք ձեր ընտանիքի համար գոյատևելու նորմալ պայմաններ ապահովելու համար։ Կարևորը՝ դուք միասին եք։ Հիշեք՝ քանի դեռ չեք դադարել ատել ապրանք-գումար հարաբերությունները և չեք հասկացել, որ գումարը կարող է դառնալ լավ կյանքի հիմքը, հարստանալ չի հաջողվի։

5. Ինչ-որ մեկն ավելի վատ է ապրում։ Եվ մեկ տարածված միջոց՝ աղքատ իրականությունից փախչելու համար։ Այն, որ դուք մյուսից ավելի շատ եք աշխատում, ձեզ ավելի լավը չի դարձնում։ Պարզապես սփոփում է ձեզ և պահում նույն տեղում։ Դա նույնն է, ինչ մտածել, թե Աֆրիկայում երեխաներն ընդհանրապես սոված են մնում։

6. Ալարկոտություն։ Ժամը 9-ից մինչև 6-ն աշխատելը դժվա՞ր է։ Բայց չէ՞ որ մարդ կարող է հանգիստ ավելի երկար աշխատել։ Մտածեք, թե որքան ժամանակ եք ծախսում ընդմիջումների վրա։ Իսկ իրականում որքա՞ն ժամանակ եք ծախսում աշխատանքի վրա, եթե համացանցում այլ բանով զբաղվելը չհաշվեք։ Դադարեք խղճալ ձեզ։ Ցանկանո՞ւմ եք շատ գումար աշխատել. ավելի շատ աշխատեք։

7. Վատ մարդիկ։ Քաղաքական գործիչները կփրկեն մեզ։ Նրանք, իհարկե, պարտավոր են հոգ տանել գոնե միջին խավի նկատմամբ։ Կարծել, թե ձեր աղքատության համար մեղավոր են ուրիշ մարդիկ, ինտելեկտի վառ ցուցիչ է։ Դադարեք հույս դնել քաղաքական գործիչների վրա, և ձեզ առնչվող հարցերում ղեկը վերցրեք ձեր ձեռքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am


Նման նյութեր  

loading...
Загрузка...

ՓԱԿԵԼ