Իրեր, որոնք չի կարելի պահել տանը

Տունը մարդու հոգու և մարմնի արտացոլումն է։ Եվ այն, ինչ գտնվում է նրա ներսում՝ կապված է մեր ապագայի, ցանկությունների ու ենթագիտակցության հետ։ Իհարկե, ոչ բոլոր իրերն են օգտակար ու ոչ բոլորը պետք է տեղ գտնեն բնակարանում։

Կատարեք ձեր տանը մի փոքր գույքագրում ու ազատվեք այն բոլոր իրերից, որոնք կարող ենք խոչընդոտել ձեր բնակարանում՝  դրական էներգետիկայի տարածմանը։

Ստորև ներկայացնում ենք այն ոչ ցանկալի իրերի ցանկը, որոնք պետք չէ ունենալ տանը։

Պատռված, անպիտան հագուստ և կոշիկներ

Ինչպես հայտնում են հոգեբանները նման իրերը կարող են վատ անդրադառնալ ձեզ վրա։ Հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել դրանցից։

Սոսնձված սպասք ճաքերով և կոտրված մասերով

Սպասքն ընդհանրապես խորհրդանշում է ընտանիքը։ Սպասքի թերությունները՝ էներգետիկորեն արտացոլում են ընտանիքում առկա խնդիրներն ու հարաբերությունները։

Կոտրված կենցաղային իրեր, ջարդված հայելիներ

Բացասական էներգետիկայի ամենամեծ պաշար կարելի է գտնել խորդանոցում, քանի որ այնտեղ են լինում ամենաշատ անպետք իրերը։ Հեռացրե՛ք դրանք ձեր տանից։

Անցանկալի նվերներ

Եթե որևէ նվեր ձեր սրտով չէ, ապա, ամենայն հավանականությամբ, այն նվիրել են ոչ բարի մտադրությամբ։ Նման նվերներից հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել։

Նկարներ

Նկարներ, որոնցում պատկերված են այնպիսի մարդիկ կամ կենդանիներ, որոնց հայացքը ձեզ դուր չի գալիս: Անհապաղ հեռացրե՛ք այդ նկարները ձեր բնակարանից, քանզի նրանք խանգառում են հոգու հանգստությանը։ Մռնչացող դեմքով վայրի կենդանիների նկարները, ըստ հոգեբանների, ստեղծում են նյարդային իրավիճակ և կարող են վեճերի առիթ հանդիսանալ։

Անցյալը հիշեցնող բացասական իրեր

Վատ ու տխուր պատմություն ունեցող իրեր, որոնք պատկանել են վատ մարդկանց կամ արթնացնում են  անցանկալի հիշողություններ:

Այլ երկրներից բերված, անհայտ ծագում ունեցող հուշանվերներ

Մի պահեք տանը այլ երկրներից բերված այնպիսի հուշանվերներ, որոնց պատմությունը կամ խորհուրդը չգիտեք: Նմանատիպ իրերը պարունակում են հատուկ էներգետիկա: Այս կետին են դասվում նաև անհայտ տերեր ունեցող հնաոճ իրերը:

Բացասական էներգետիկայով ծաղիկներ և բույսեր

Նմանատիպ ծաղիկներն ու բույսերը տան տերերին «պարուրում» են բազմապիսի հիվանդություններով։ Նաև կա միտք, որ նրանք հանգեցնում են կանացի միայնության։ Այս մասին կարելի է գտնել բազմապիսի տեղեկատվություն նաև համացանցում։

(Visited 2 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր