ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 16-ից շրջանառության մեջ է դրել արծաթե հուշադրամներ

222

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 16-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Շուշիի ազատագրման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամները:
Հովհաննես Այվազովսկի-200
 Հովհաննես Այվազովսկի (1817-1900 թթ.), աշխարհահռչակ ծովանկաիչ, հայկական և ռուսական արվեստի դասական:
 Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում: Ուսումը շարունակել է Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1844 թ. Ռուսաստանում արժանացել է Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչման, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ, իսկ 1857 թ. Ֆրանսիայում արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի:
          Այվազովսկին ճանապարհորդել է տարբեր երկրներում՝ ցուցահանդեսներին ներկայացնելով իր կտավները: Համաշխարհային ճանաչում է ստացել իր ծովանկարներով: Հայկական թեմաներով ստեղծել է տասնյակ կտավներ, որոնք ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով:
          Ծավալել է բարեգործական գործունեություն. ապաստան է տվել և նյութապես օգնել է 1890-ական թթ. Արևմտյան Հայաստանում հայկական կոտորածից Ղրիմ փախած հայ գաղթականներին, օժանդակել է հույների, իտալացիների ազգային-ազատագրական պայքարին: Իր ծննդավայրում՝ Թեոդոսիայում, բացել է Գեղարվեստի դպրոց, որն այժմ կրում է իր անունը, աջակցել է հնագիտական թանգարանի նոր շենքի, գրադարանի, համերգային դահլիճի կառուցմանը:
          Այվազովսկու շուրջ 6000 կտավ պահվում է աշխարհի նշանավոր թանգարաններում։          Նրա գործերիխոշոր հավաքածուն գտնվում է Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու պատկերասրահում։ Հարուստ է նաևՀայաստանի ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու նկարների հավաքածուն: 
Դիմերես՝ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավից դրվագ:
Դարձերես՝ Հովհանես Այվազովսկու դիմապատկերը:
 
Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
Անվանական արժեքը         10000 դրամ
Մետաղը և հարգը               ոսկի 9000
Քաշը                                    8,6 գ
Չափը                                  22,0  մմ
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                    ատամնավոր
Տպաքանակը                      1000 հատ
Ալեքսանդր Մանթաշյան-175
 
 Ալեքսանդր Մանթաշյանը (1842-1911 թթ.) հայ նշանավոր գործարար է և բարեգործ:
 Զբաղվել է նավթի արտահանմամբ: Հիմնել է բաժնետիրական «Ա. Ի. Մանթաշև և ընկ.» նավթարդյունաբերական և առևտրական ընկերությունը, որը մասնաճյուղեր է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Օտարերկրյա ընկերությունների հետ կատարել է մի շարք առևտրաֆինանսական գործարքներ և կուտակել մեծ կարողություն:
Իր առևտրային գործունեությունը Մանթաշյանը զուգակցել է հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Հովանավորել է Կովկասի ամենախոշոր որբանոցը, մեծ միջոցներ տրամադրել տարածաշրջանում հայկական դպրոցների կառուցման և վերանորոգման համար: Մանթաշյանի հովանավորությամբ են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ երիտասարդներ, որոնցից շատերը դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ՝ Նիկողայոս Ադոնցը, Ալեքսանդր և Կոնստանդին Խատիսյանները, Ստեփան Շահումյանը, Կոմիտասը, Սիամանթոն, Հակոբ Մանանդյանը և ուրիշներ:
          Մանթաշյանը ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթամուղի շինարարությունը, տասնյակ շենքերի և հայկական եկեղեցիների կառուցումը Երևանում, Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Նրա միջոցներով է վերանորոգվել Սբ Էջմիածնի Մայր տաճարը և Փարիզի կենտրոնում կառուցվել Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:
          1895 թ. Մանթաշյանը ընտրվել է Կովկասի հայ բարեգործական ընկերության ցկյանս պատվավոր նախագահ։
          1904 թ. Ֆրանսիայում ծավալած մարդասիրական գործունեության համար Մանթաշյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի:
 
Դիմերես՝ Հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը:
Դարձերես՝ Երևան քաղաքում կանգնեցված Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը և Մանթաշյանի ստորագրությունը:
 
Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
Անվանական արժեքը         10 000 դրամ
Մետաղը և հարգը               ոսկի 9000
Քաշը                                   8,6 գ
Տրամագիծը                        22,0 մմ
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                   ատամնավոր
Տպաքանակը                    1000 հատ
    
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ
 
1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը։
Հայոց բանակում ծառայելը յուրաքանչյուր հայ երիտասարդի ոչ միայն պատվի գործն է, այլև կոչումը։ Հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսանհինգ տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ. ոչ մի վայրկյան չի թուլացրել զգոնությունը, կանխել է բոլոր տեսակի ոտնձգությունները՝ հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը: 
Հայոց բանակը կազմավորվել է անկախ պետականության վերականգնման ժամանակաշրջանում, հաղթահարել ծանրագույն փորձություններ՝ դառնալով հայ ժողովրդի անվտանգության պահմանման կարևորագույն երաշխիքը և ամենամեծ ձեռքբերումը։
 
Դիմերես՝ ՀՀ զինանշանը:
Դարձերես՝ ՀՀ պետական պարգևներից մեկը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը, ՀՀ զինված ուժերի զինանշանը:
 
Էսքիզների հեղինակ՝  Հարություն Սամուելյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
Անվանական արժեքը         10 000 դրամ
Մետաղը և հարգը               ոսկի 9000
Քաշը                                    8,6 գ
Տրամագիծը                         22,0 մմ
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                     ատամնավոր
Տպաքանակը                       500 հատ
Շուշիի ազատագրման 25-ամյակ
Շուշի քաղաքը (Արցախի Հանրապետություն) հայկական մշակույթի կարևոր կենտրոններից մեկն է:
Գտնվելով պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի դժվարամատչելի վայրում՝ Շուշին հնուց ի վեր ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն. պարսպապատվելով վերածվել է ամուր բերդաքաղաքի և բազմիցս դիմակայել օտար զավթիչների հարձակումներին:
Շուշին կարևոր դերակատարում է ունեցել նաև որպես ուսումնակրթական կենտրոն: 18-19 դարերում Շուշին հայտնի էր իր հարուստ մշակութային կյանքով. զարգացում էին ապրում գրականությունը, երաժշտությունը, ճարտարապետությունը: Քաղաքում գործում էին մեծ քանակությամբ տարատեսակ գրական և երաժշտական ընկերություններ:
 Շուշիում են ծնվել հայ մշակույթի, ազատագրական շարժման, պետական, ռազմական բազմաթիվ հանրաճանաչ գործիչներ:
1921 թ. Շուշին, Լեռնային Ղարաբաղի կազմում, խորհրդային իշխանությունների որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին: Տասնամյակների ընթացքում ծավալվող հայաթափման քաղաքականությունը հանգեցրել է հայերի ազատագրական պայքարի կազմակերպմանը: Ա. Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) գլխավորությամբ հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992 թ. մայիսի 9-ին ազատագրել են Շուշին:
 
Դիմերես՝ Շուշի քաղաքի զինանշանը:
Դարձերես՝ Արցախի Հանրապետության զինանշանը և պետական պարգևներից մեկը՝ «Մարտական խաչ» շքանշանը:
 
Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
Անվանական արժեքը         10 000 դրամ
Մետաղը և հարգը               ոսկի 9000
Քաշը                                   8,6 գ
Տրամագիծը                        22,0 մմ
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                   ատամնավոր
Տպաքանակը                     500 հատ
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ
1992 թ. հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը։
Հայոց բանակում ծառայելը յուրաքանչյուր հայ երիտասարդի ոչ միայն պատվի գործն է, այլև կոչումը։ Հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսանհինգ տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ. ոչ մի վայրկյան չի թուլացրել զգոնությունը, կանխել է բոլոր տեսակի ոտնձգությունները՝ հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը: 
Հայոց բանակը կազմավորվել է անկախ պետականության վերականգնման ժամանակաշրջանում, հաղթահարել ծանրագույն փորձություններ՝ դառնալով հայ ժողովրդի անվտանգության պահմանման կարևորագույն երաշխիքը և ամենամեծ ձեռքբերումը։
 
Դիմերես՝ ՀՀ զինանշանը:
Դարձերես՝ ՀՀ պետական պարգևներից մեկը՝ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանը, ՀՀ զինված ուժերի զինանշանը:
 
Էսքիզների հեղինակ՝  Հարություն Սամուելյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
Անվանական արժեքը         1000 դրամ
Մետաղը և հարգը              արծաթ 9250
Քաշը                                   33,6 գ
Տրամագիծը                        40,0 մմ
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                   ատամնավոր
Տպաքանակը                      500 հատ
Համո Բեկնազարյան-125
 
Համո Բեկնազարյանը (1892-1965 թթ.) հայ նշանավոր կինոռեժիսոր է, կինոսցենարիստ, հայկական կինեմատոգրաֆիայի և «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիրը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935 թ
1925 թ. հաստատվել է Հայաստանում և հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան, որը 1966-ից կոչվում է նրա անունով։ 1925 թ. նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»: Սցենարի հեղինակ է և ռեժիսոր հայկական առաջին կինոկատակերգության՝ «Շոր և Շորշոր», առաջին պատմահեղափոխական ֆիլմերի, որոնք հայկական համր կինոյի լավագույն նմուշներից են:
Բեկնազարյանը, համադրելով հայ դերասանական դպրոցի և գրականության բնորոշ առանձնահատկությունները, սկզբնավորել է կինեմատոգրաֆիայի ազգային ոճը: Ստեղծել է ֆիլմեր՝ նվիրված հայ ժողովրդի 18-19 դդ. ազգային-ազատագրական պայքարին, Հայաստանի քաղաքացիական կռիվներին:
Բեկնազարյանի, ինչպես և հայկական ազգային կինեմատոգրաֆիայի նվաճումը «Պեպո» կինոնկարն է՝ հայկական առաջին հնչուն ֆիլմը, որն ըստ արժանվույն տեղ է գտել խորհրդային կինոյի ոսկե ֆոնդում
Բեկնազարյանն իր ազգային ինքնատիպ արվեստով մեծապես նպաստել է հայկական կինոարվեստի զարգացմանը, իսկ կինոնկարների էպիկական ոճն ու ազգային ինքնատիպությունը բացառիկ տեղ են ապահովել նրան հայկական կինոյի պատմության մեջ:
Դիմերես՝ դրվագ «Պեպո» ֆիլմի պաստառից և կինոժապավեն:
Դարձերես՝ Համո Բեկնազարյանի դիմապատկերը և տեսախցիկ:
 
Էսքիզների հեղինակ՝ Սուսաննա Պետրոսյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
 
Անվանական արժեքը         100 դրամ
Մետաղը և հարգը               արծաթ 9250
Քաշը                                    28,28 գ
Չափը                                   28,0×40,0  մմ
Որակը                                 պրուֆ
Դրամաշուրթը                     հարթ
Տպաքանակը                       500 հատ
 
 Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ
 
 Մխիթարյան միաբանությունը հայ կաթոլիկ եկեղեցու վանականների հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է. հիմնադրել է Մխիթար Սեբաստացին1701 թ. Կոստանդնուպոլսում։ 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սուրբ Ղազար կղզում։ Վատիկանը Մխիթար Սեբաստացուն ճանաչել է միաբանության առաջնորդ, նրան շնորհել աբբահոր կոչում: 1732 թ. Սուրբ Ղազարում հիմնվել է վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: 1789 թ. հիմնվել է միաբանության տպարանը: Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է համաշխարհային և հայ դասականների բազմաթիվ գործեր, հայագիտական-բանասիրական, կրոնական, գիտական այլ աշխատություններ, նաև պարբերականներ:
          2000 թ. տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին դարձել է Վենետիկի Սուրբ Ղազար Մայրավանքը:
          Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:
 
Դիմերես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության զինանշանը, Վենետիկ քաղաքի խորհրդանիշը՝ առյուծի տեսքով և Սբ Ղազար կղզու պատկերը՝ հայերեն և իտալերեն մակագրություններով:
Դարձերես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքի աշտարակը և  Մխիթար Սեբաստացու արձանը: Ֆոնին՝ վանքի մուտքի ապակենախշն է:        
 
Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
Անվանական արժեքը         1000 դրամ
Մետաղը և հարգը              արծաթ 9250
Քաշը                                   33,6 գ
Տրամագիծը                        40,0 մմ
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                   ատամնավոր
Տպաքանակը                     500 հատ
ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15
 
Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ) ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊ շրջանակներում անդամ-պետությունների համագործակցության զարգացման միտումները հանգեցրել են 2002 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստեղծմանը:           
ՀԱՊԿ անդամ-պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը: 
ՀԱՊԿ գործունեության հիմնական սկզբունքներն են՝ անդամ-պետությունների անվտանգության համատեղ պաշտպանությունը, կայունությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Հայաստանի Հանրապետության ուշադրության կենտրոնում են՝ ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական մոտեցումների համադրմանը, պաշտպանական ներուժի ամրապնդմանը և մարտահրավերների ու սպառնալիքների հակազդմանն ուղղված նախաձեռնությունները:
 
Դիմերես՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների դրոշների ոճավորված պատկերները:
Դարձերես՝ ՀԱՊ և ՀԱՊԿ տարեդարձերի նշումով պատկերանիշը:
 
Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան (դիմերես) և Դավիթ Դովլաթյան (դարձերես):
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
Անվանական արժեքը         1000 դրամ
Մետաղը և հարգը               արծաթ 9250
Քաշը                                   33,6 գ
Տրամագիծը                        40,0 մմ
Որակը                               պրուֆ
Դրամաշուրթը                   ատամնավոր
Տպաքանակը                     200 հատ
Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
(Visited 1 times, 1 visits today)
loading...

Նման նյութեր