Ես օնկոլոգ եմ, և ահա թե ինչ կանեի, եթե ինձ մոտ քաղցկեղ ախտորոշվեր

loading...
Загрузка...

Lifer.com.ua կայքը գրում է, որ ԱՄՆ-ում հայտնի բժիշկ և գիտնական Մարկ Հայմանը գրել է, թե ինչ է անհրաժեշտ անել, եթե ձեզ մոտ քաղցկեղ են ախտորոշել։ «Մա՛րկ, ի՞նչ կանեիր, եթե քեզ մոտ քաղցկեղ ախտորոշվեր»,- օրերս ինձ այսպիսի հարց տվեց ընկերս։

Ցավոք սրտի, կյանքում քաղցկեղի հետ շատ հաճախ են բախվում. դա տեղի է ունեցել թե իմ ընտանիքի, թե հիվանդների հետ։ Խնդիրն այն է, որ ավանդական բժշկությունը մտածում է սխալ, հին կատեգորիաներով, երբ գործը հասնում է օնկոլոգիային։ Մենք հիանալիորեն սովորել ենք կտրել այն, այրել և նույնիսկ թունավորել քիմիաթերապիայի միջոցով, ճառագայթում ենք այն, «ռմբակոծում» թմրամիջոցներում, սակայն քաղցկեղի պատճառն այդպես էլ բուժման չի ենթարկվում։ Բարեբախտաբար, մենք այլընտրանք ունենք։ Դա «ֆունկցիոնալ բժշկական մոտեցումն է քաղցկեղին»։ Ֆունկցիոնալ բժշկությունը մասնագետներին և հիվանդներին հնարավորություն է տալիս միասին աշխատանք կատարել՝ հիվանդության պատճառներից արմատապես ազատվելու համար։ Դա ախտորոշման անձնական և նոր հիվանդությունների բուժման մոդել է։ Ամեն ինչ պարզ է՝ դուք գենետիկ անալիզի համար նմուշներ եք հանձնում, իսկ բժիշկները ձեզ ասում են, թե ինչ քրոնիկական հիվանդությունների նկատմամբ դուք հակում ունեք, և ինչ է անհրաժեշտ անել դրանից խուսափելու համար։ Այս ոլորտում մասնագետների մեծ մասը համաձայն է, որ քաղցկեղն առաջանում է օրգանիզմի էներգետիկ համակարգի անհավասարակշռության պատճառով։

Հիվանդությունը զարգանում է «աստիճանաբար»։ Այդ պատճառով էլ շատ մարդիկ ապրում են ուռուցքներով և նույնիսկ չեն էլ կասկածում։ Այլ կերպ ասած՝ քաղցկեղը սխալ ապրելակերպի արդյունք է։ Ի՞նչ անել։ Փոխել այն։ Մի կողմից՝ սա կարող է օնկոլոգիայի հրաշալի պրոֆիլակտիկա լինել։ Մյուս կողմից՝ որոշ հիվանդներ կարող են հույս ունենալ, որ նոր կենսակերպը կփոխի նրանց և կազատի ուռուցքից։ Հայտնի է, որ իմուն համակարգը որոշակի պայմաններում կարող է հայտնաբերել քաղցկեղային բջիջները և վերացնել դրանք։

Ահա այն 5 քայլերը, որոնք ես կձեռնարկեի, եթե ինձ մոտ քաղցկեղ ախտորոշվեր։

1. Ես կդադարեի շաքար օգտագործել։ Շաքարը սնուցում է քաղցկեղային բջիջները և նպաստում դրանց զարգացմանը։ Միջին ամերիկացին մեկ տարվա ընթացքում 69 կգ շաքար և 66 կգ ալյուր է ուտում։ Նույնը տեղի է ունենում մյուս երկրներում, որտեղ 1.7 մլրդ մարդ տառապում է ճարպակալմամբ։ Եթե ցանկանում եք կանխարգելել քաղցկեղի առաջացումը կամ այն վերահսկողության տակ վերցնել, դուք ստիպված եք հետևել դիետայի, որը նորմայի սահմաններում է պահպանում ինսուլինի մակարդակը։ Ստիպված եք օգտագործել բջջանյութով հարուստ, «իրական» մթերք և նվազագույնի հասցնել շաքարային մշակման ենթարկված մթերքի օգտագործումը։ Սա կարող է ձեզ համար դժվար լինել, դուք կտանջվեք, բայց դրա փոխարեն՝ սնունդից կզրկեք քաղցկեղային բջիջներին։

2. Սննդակարգից կհանեի բոլոր մթերքները, որոնք ինձ չեն համապատասխանում։ Ի՞նչ մթերքի մասին է խոսքը։ Սա յուրաքանչյուրի դեպքում անհատական է։ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի էջերում հրապարակված մեծ հետազոտության շրջանակներում պարզվել էր, որ ամերիկացիների մոտ 35 տոկոսը տառապում է գլյուտենի նկատմամբ զգայունությունից։ Եթե այս մարդիկ ամեն օր հաց ուտեն, վաղ թե ուշ կմահանան քաղցկեղից կամ սրտանոթային հիվանդություններից։ Սննդային ալերգիայի տարածված պատճառ է նաև կաթնամթերքը։ Եթե այդպիսի մարդիկ անընդհատ կաթ են խմում, իսկ վատ ինքնազգացողությունը կապում են սթրեսի կամ աշխատանքից հոգնածության հետ, վաղ թե ուշ բորբոքված աղիները կդառնան լուրջ խնդիրների պատճառ։ Լսեք ձեր օրգանիզմին։ Հրաժարվեք մթերքից, որը ձեզ դուր է գալիս, ձեզ չի համապատասխանում, դուք վատ եք զգում այն օգտագործելուց հետո։

3. Ես կանհանգստանայի իմ օրգանիզմում բորբոքային պրոցեսներով։Բորբոքումը դեպի բոլոր քրոնիկական հիվանդություններ տանող ուղիղ ճանապարհն է։ Այդ թվում՝ քաղցկեղի։ Սովորաբար դրանք սկսվում են այն ժամանակ, երբ օրգանիզմում զարգանում են աուտոիմուն հիվանդություններ կամ ալերգիաներ։ Եթե հոգնածություն կամ ճնշվածություն եք զգում, օգտագործեք սնունդ, որը հագեցած է օմեգա-3-ով։ Դրա լավագույն աղբյուրները ձուկը և կտավատի սերմերն են։ Դրանք օրգանիզմին օգնում են հաղթահարել բորբոքային պրոցեսները։

4. Հոգ կտանեի աղիների առողջության մասին։ Խոսքն այնքան էլ հաստ աղիի քաղցկեղի զարգացման մասին չէ։ Ներկայումս շատ գիտնականներ թեստավորում են հիպոթեզն այն մասին, որ քաղցկեղի պատճառ կարող են լինել հաստ աղու միկրոբները։ Այլ կերպ ասած՝ պատճառը կարող է թաքնված լինել բակտերիաների մեջ, որոնք ապրում են աղիներում։ Ի՞նչ անել։ Օգտագործեք շատ պրոբիոտիկներ և պրեբիոտիկներ՝ կեֆիր, յոգուրտ և այլն։ Ձեզ անհրաժեշտ են նաև ֆիտոնուտրիետներ (անտառային հատապտուղներ), քրքում և ռեսվերատրոլ (պարունակում են գինին և խաղողը)։ Սա կօգնի դանդաղեցնել աղիների բորբոքային պրոցեսները։

5. Կազատվեի տոքսիններից։ Յուրաքանչյուր միջին նորածին ծնվում է պորտում գտնվող 287 քիմիկատներով։ Դրանց մի մասը թունավոր են։ Ինչի՞ մասին է խոսքը. մեզանից ոչ ոք չի կարող խուսափել տոքսինների վնասակար ազդեցությունից։ Սակայն հնարավոր է նվազեցնել դա։ Անհրաժեշտ է խուսափել պեստիցիդներից, ծանր մետաղներից։ Մի գնեք պլաստիկ շշերի մեջ լցված ըմպելիք, խուսափեք մեծ քաղաքների կենտրոնում զբոսանքից. կապարը, որը մթնոլորտ է արտանետվում, խցանումների մեջ բարձր է նորմայից։

Հիշեք։ Քաղցկեղը դատավճիռ չէ։ Եթե գործադրեք անհրաժեշտ ջանքերը, հիվանդությունը մեծամասամաբ հնարավոր է հաղթահարել։ Ձեր խնդիրն է՝ հույս դնել ոչ միայն բժիշկների, այլև ինքներդ ձեզ վրա։ Արեք ամեն հնարավոր բան՝ շանսերը մեծացնելու համար։


Ինչպես մաքրել այրված արդուկը  

Загрузка...